Asekose.am-ը գրում է.

Հորական կողմից հայկական արմատներ ունեցող ռուս հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան Instgram-ի իր էջում մի հոլովակ է հրապարակել, որում երևում է , թե ինչպես է Թուրքիայի ակումբներից մեկում պարում Կոմիտասի «Դլե յաման» երգի remix տարբերակի ներքո: Բորոդինայի այս քայլը վրդովվեցրել է համացանցի հայ օգտատերերին, ովքեր տեսանյութի տակ արված մեկնաբանություններում մեղադրել են  հաղորդավարուհուն` նշելով, որ տեղին չէ պարել այն երգի ներքո, որը խորհրդանշում է Հայոց ցեղասպանությունը: Նրանցից շատերը խնդրել են հաղորդավարուհուն հեռացնել այդ տեսանյութը:

«Սա պարզապես ծաղրանք է» , «Ես ամաչում եմ նրանց համար, ովքեր արել են այս երգի remix տարբերակը», «Սա արդեն չափազանց է», «Ինչպես կարելի է ուրախանալ այս երգի նեքո այնտեղ, որտեղ այդքան անմեղ  մարդիկ են զոհվել»,  «Հարգեք մահացածների հիշատակը», «Եթե դուք այսքանից հետո չջնջեք այս տեսանյութը, ապա կնշանակի, որ Դուք դա միտումնավոր եք արել», «Այս երգի տակ հայերը ողբում են, իսկ Թուրքիայում պարում են», «Սա նման է գերեզմանի մոտ պարելուն».  ահա նմանատիպ մեկնաբանություններով  է ողորված հաղորդավարուհու տեսանյութը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել