Armen Hakobyan50-ամյա Արմեն Ռազմիկի Հակոբյանն ապրում է Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում: Նա 1-ին կարգի հաշմանդամ է, ապրում է որդու` Արտյոմ Հակոբյանի հետ:

Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է բանակում /1980-1982թթ./: Այնուհետև աշխատել է Վայքի Ջրային տնտեսությունում որպես մեխանիզատոր/էքսկավատորավար: 1990թ.-ին աշխատանքի վայրում մեքենայի  խափանման  պատճառով վթարի է ենթարկվել, որի հետևանքով ստացել է ողնաշարի ծանր վնասվածք ու արդեն 23 տարի է, ինչ շարժվում է հենասայլակով:

Այդ վիճակում չի ունեցել ոչ մի օգնող անձ, չի եղել որևէ բարերար, որ օգնի նրան:

Ստանում է կենսաթոշակ, որը չի բավարարում կենցաղային նվազագույն պահանջները, չունեն ոչ մի կողմնակի եկամուտ: Նրա միակ խնամակալը հանդիսացող 25-ամյա որդին նույնպես չի աշխատում, քանի որ չի կարողանում 1-ին կարգի հաշմանդամ հորը միայնակ թողնել:

Որդին ծառայել է ՀՀ բանակում, որի ընթացքում հայրը մեծ դժվարություններ է ունեցել, օգնող չի եղել, խնամող չի եղել, երբեմն օգնել են հարևանները:
«Ես չէի ցանկանա, որ  որդուս տանեին բանակ, բայց և տարան` ինձ թողնելով մենակ: Զրկեցին նաև ընտանեկան նպաստից` պատճառաբանելով, որ որդիս արդեն չափահաս է: Միակ հույսս չնչին կենսաթոշակս էր: Հիմա առողջական վիճակս գնալով ավելի է ծանրանում: Ես կցանկանայի, որ գտնվեին այնպիսի բարեխիղճ մարդիկ, ովքեր կօգնեին ինձ այդ ծանր իրավիճակից դուրս գալու համար»,- ասաց Արմեն Հակոբյանը:

1986թ.-ին ամուսնացել է Սիրվարդ Առաքելյանի հետ, ունեցել են մեկ տղա և մեկ դուստր:

Նրա խնդրանքն է հնարավորության դեպքում օգնել գոնե ունենալու լվացքի մեքենա: Բնակարանն էլ կիսակառույց է: Թոշակն էլ չի բավականացնում  վառելիքի, էլեկտրականության և այլ կենցաղային պայմանների լուծմանը:

???????????????????????????????«Մինչև վթարն ունեցել եմ շատ լավ աշխատանքային և ընկերական  շրջապատ, դեպքը պատահելուց հետո մեկուսացվել եմ և անտեսվել թե՛ շրջապատից, թե՛ ընկերությունից: Խնդրանքս է օգնել ինձ հուսահատ վիճակից դուրս գալու: Այդ ընթացքում ոչ մի կողմնակի օգնություն չեմ ստացել:

Հեռուստացույցով հաճախ եմ տեսնում, որ հաշմանդամներին ապահովում են աշխատանքով, բնակարանով, տանում են տարբեր միջոցառումների, իսկ ես այդ ամենից էլ եմ զրկված: Եվ կյանքից հիասթափված եմ: Չկան համապատասխան պայմաններ  սայլակով դուրս ու ներս անելու և հիգիենիկ կարիքներս հոգալու համար, դրանք բոլորը կապված են ֆինանսական խնդիրների հետ:  Չէի ցանկանաոր որևէ մեկը գտնվեր իմ վիճակումզգար ու կրեր իմ ծանրտառապանքներըիսկ ես էլ կուզենայի՝ գտնվեինբարեխիղճ մարդիկովքեր օգնելու ձեռք կմեկնեինհուսահատ վիճակիցս դուրս  գալու համար:

 Ես Աստծուց գոհ ու շնորհակալ եմ, որ ունեմ նման բարեխիղճ որդի` Արտյոմին, ով ամբողջ ջանքերը նվիրելով ինձ, ծանր վիճակով ապրում է և տանում այդ բոլոր դժվարությունները: Իսկ ես`որպես հայր, ներքուստ ծանր եմ տանում, որ այդքան դժվարություն եմ պատճառել ու պատճառում որդուս: Ամեն տղա չէ, որ ծնողին այդպես կնվիրվի:

Իմ հարազատները, իմ շրջապատը գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս, չեմ կարողանում շփվել նրանց հետ, հնարավորություն էլ չունեմ գնալ հարևանների տնից համակարգչով խոսելու, խնդրում եմ, եթե հնարավորություն կլինի, օգնեք ինձ ունենալ համակարգիչ: Ամբողջ օրը նստած եմ սայլակին, ոչ մի զբաղմունք չունեմ: Աղջիկս նույնպես հեռու տեղ է ամուսնացել, նրան շատ եմ կարոտում, նա էլ հնարավորություն չունի ինձ այցելելու»,- ասաց հուսահատ հայրը:???????????????????????????????

Որդին ասաց.<< Հայրս այդ վիճակում է,  չեմ կարողանում նրան մենակ թողնել, նրան խնամք է հարկավոր, ես` որպես որդի, պետք է նրա կողքին լինեմ: Շատ դժվարություններ եմ հաղթահարել ու հաղթահարում, ցանկանում եմ ընտանիք կազմել, գոնե կինս էլ որոշակի չափով կօգնի թեթևացնելու մեր վիճակը, բայց դեռ համապատասխան պայմաններ չկան: Միշտ հույս եմ ունեցել, որ հորս` որպես 1-ին կարգի հաշմանդամի որևէ օգնություն կտրվի, բայց…>>:

Հարևանուհի Լուսինեն էլ ասաց, որ ինքը հնարավորության սահմաններում օգնում է Արմենին ինչով որ կարողանում է: Նաև ավելացրեց, որ նրանց պայմանները շատ վատ են, չունեն լվացքի մեքենա…

Արմենն ասաց նաև, որ մինչև վթարի ենթարկվելը աշխատել է և իր աշխատած գումարից 8000 ռուբլի ավանդ է ներդրել Հայխնայբանկում՝ հետագայում շենք կառուցելու նպատակով, բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ գումարը չի կարողանում ստանալ: Վերջերս լսել է, որ 2-րդ կարգի հաշմանդամներն ստացել են իրենց ավանդները, բայց ինքը չի կարողանում ստանալ ներդրած գումարը` պատճառաբանում են, որ 2006թ.-ից նա  էլ  նպաստառու չէ:

Այն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան օգնել
կարող են զանգահարել՝  (0281) 95-4-30 հեռախոսահամարով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել