Panarmenian.net-ը գրում է.

Այլ երկրների օրենսդրությամբ թույլատրվող միասեռականների ամուսնությունների գրանցումը հավաստող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում վավե՞ր են, թե՝ ոչ: PanARMENIAN.Net-ն այս հարցով դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն:

Հարցմանը պատասխանել են ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունից: Պարզվում է, որ, ըստ ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 143 հոդվածի, ՀՀ քաղաքացիների միջև ամուսնությունները և ՀՀ ու օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև ամուսնությունները, որոնք կնքվել են ՀՀ տարածքից դուրս՝ պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, ՀՀ-ում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:

Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում ՀՀ-ում վավեր են նաև օտարերկրյա քաղաքացիների միջև ՀՀ տարածքից դուրս կնքված ամուսնությունները, եթե պահպանվել է այն պետության օրենսդրությունը:

Ստացվում է, որ եթե ամուսնությունը գրանցվել է ըստ տվյալ երկրի օրենսդրության, ապա ՀՀ-ում այն վավեր է՝ անկախ ամուսինների սեռերից՝ լինի դա ավանդական՝ կնոջ ու տղամարդու, թե՝ 2 կանանց կամ 2 տղամարդկանց միություն, քանի որ օրենքի այս հոդվածում սեռերին անդրադարձ պարզապես չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել