168.am-ը գրում է․

Sovkusom.ru-ն գրում է, որ կարևոր է ոչ միայն մթերքի, այլև դրա օգտագործման ճիշտ ժամանակի ընտրությունը։ Ինչ չի կարելի ուտել առավոտյան և երեկոյան ժամերին։

Ինչ չի կարելի ուտել քաղցած վիճակում

1. Բանջարեղեն և միրգ։ Անհերքելի է, որ բուսական ծագում ունեցող չմշակված սնունդն օգտակար է օրգանիզմին։ Բայց ոչ առավոտյան։ Դատարկ որովայնը պաշտպանված չէ ագրեսիվ թթուներից, որոնք կարող են այրոցի և գաստրիտի առաջացման պատճառ դառնալ։

2. Կծու և ապխտած մթերք։ Կծու մթերքը գրգռում է որովայնը։ Հարկավոր չէ քաղցած վիճակում ապխտած մթերք օգտագործել. օրգանիզմը դժվարությամբ է յուրացնում դրանք։

3. Ընդեղեն և չիր։ Ընդեղենն ընդմիջման հրաշալի տարբերակ է, բայց հարմար չէ առավոտյան օգտագործելու համար։ Այն մեծ դժվարությամբ է յուրացվում քաղցած վիճակում օգտագործելու դեպքում։ Չիրը ևս ընդմիջման լավագույն տարբերակներից է, որը հարկավոր է օգտագործել նախաճաշի և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում։

4. Բանան։ Մագնեզիումն օրգանիզմի կողմից լավ յուրացվում է գիշերը։ Հակառակ դեպքում այն վատ է յուրացվում և լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում սիրտ-անոթային համակարգի համար։

Հիշեք նաև, որ խորհուրդ չի տրվում առավոտյան քաղցած վիճակում սուրճ խմել։

Ինչ չի կարելի ուտել քնելուց առաջ

Ուտել կարելի է քնելուց 3 ժամ առաջ, բայց ոչ ամեն ինչ։ Հետևյալ մթերքն օգտագործելու դեպքում կարող եք ճարպեր կուտակել։

1. Սպիտակուցային մթերք։ Սպիտակուցային մթերքը շատ օգտակար է, սակայն դրա վերամշակման վրա բավական երկար ժամանակ է ծախսվում՝ միջինում 4 ժամ։ Ուշ ժամի օգտագործելու դեպքում այն չի հասցնում վերամշակվել, փչանում է, արյան մեջ հայտնվում են շլակներ, որոնք կարող են հիվանդությունների, ավելորդ քաշի առաջացման և վատ ինքնազգացողության հետևանք դառնալ։

2. Ընդեղեն և չիր։ Դրանք երկար ժամանակ են վերամշակման ենթարկվում, հատկապես՝ ընդեղենը։ Չիրը շաքար է պարունակում, որը, իհարկե, կյուրացվի, բայց օրգանիզմին քնելուց առաջ էներգիա հարկավոր չէ։ Օրգանիզմն այն կկուտակի ճարպի տեսքով։

3.Ալկոհոլ։ Ալկոհոլը բացասական ազդեցություն է ունենում քնի վրա։ Այն անկանոն է դարձնում արյունատար համակարգը։ Ալկոհոլը դուրս բերելու համար օրգանիզմին շարժում և ոչ թե քուն է հարկավոր։

4. Ալյուրից պատրաստված մթերք։ Արագ յուրացվող հացաբուլկեղենը մեծացնում է արյան մեջ շաքարի քանակը, սակայն օրգանիզմը չի ծախսում էներգիան։

Հիշեք, որ գիշերը չի կարելի նաև սուրճ օգտագործել։ Արգելված մթերքի ցանկում են նաև շաքարը, չիպսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել