Armsport.am-ը գրում է.
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի` Անդորրայի «Սանտա Կոլոմայի» հետ խաղի ընթացքում «Ալաշկերտի» վնասվածք ստացած կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը բուժզննում է անցել:
 Բուժզննման արդյունքում 29-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է այտոսկրի բազմաբեկորային կոտրվածք,- հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Երկու շաբաթից Գրիգորյանը կվերսկսի մարզումները, իսկ արդեն 4 շաբաթից կկարողանա վերադառնալ խաղադաշտ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել