Կանադան շատ բաներով է աշխարհին հայտնի, այդ թվում՝ թխկու օշարակով, հոկեյով և, իհարկե, ընկերասեր մարդկանցով։
Բայց երկիրը լի է նաև շքեղ քաղաքներով, մշակութային հուշարձաններով, ինչպես նաև բնական հրաշալիքներով։
Ահա 17 լուսանկար, որոնց վրա անգամ մի հայացք գցելուց հետո դուք կցանկանաք շտապ այցելել Կանադա։
Քայլարշավի մեկնեք Բանֆ ազգային պարկում։

Քվեբեկում գտնվող Հին Մոնրեալ թաղամասում քայլելիս անպայման կզգաք եվրոպական շունչը, քանի որ տեղի ճարտարապետությունը հենց այդ ոճով է կառուցված։

Իսկ Մոնրեալի Բազիլիկա տաճարում կարող եք քիչ թե շատ ծանոթանալ Կանադայի պատմությանը։ Տաճարի կառուցումն ավարտվել է 1829 թվականին։

Այցելեք Mount Royal այգի։ Այն Մոնրեալի ամենաբարձր կետն է, որտեղից տեսանելի է ողջ քաղաքի գեղեցկությունը։

Անպայման գնացեք նաև Օտտավա և բացահայտեք երկրի քաղաքական պատմությունը։ Միգուցե ձեզ նաև հաջողվի հանդիպել վարչապետ Ջասթին Տրյուդոյին։

Սուզվեք Բրյուս թերակղզու բյուրեղանման թափանցիկ ջրերի մեջ և բացահայտեք անդրծովյան աշխարհը։

Սուրբ Ջոն քաղաքում էլ կտեսնեք գույնզգույն տներ, որոնք ապահովում են քաղաքի դրական աուրան։

Ֆրանսիական չքնաղ ամրոցներ տեսնելու համար ամենևին էլ պետք չէ Ֆրանսիա գնալ։ Frontenac անունը կրող այս շքեղ հյուրանոց-ամրոցը կառուցվել է 1893 թվականին ու մինչ այժմ էլ ամեն օր հարյուրավոր հյուրերի է ընդունում։

Ձմեռային սպորտաձևերի սիրահա՞ր եք։ Մոն-Թրեմբլանթ լեռնադահուկային համալիրը հենց ձեզ համար է։

Արժե Կանադա այցելել անգամ միայն Նիագարայի ջրվեժը տեսնելու համար։ Այնտեղ ականատես կլինեք, թե ինչպես է ամեն մի վայրկյան 3,160 տոննա ջուր թափվում ներքև։

Կանադայում գտնվելու ընթացքում չմոռանաք փորձել ազգային ուտելիք համարվող Պուտինը։ Այն իրենից ներկայացնում է պանրի մանր կտորներով և Գարվի սոուսով համեմված կարտոֆիլի ֆրի։

Աշնանը Օնտարիո լճի տեսարանը ուղղակի շլացնող տեսք ունի։

Որտե՞ղ կարելի է ականատես լինել աշխարհի ամենագեղեցիկ մայրամուտին։ Իհարկե, Կանադայում։ Բոլորն էլ պնդում են, որ Նովո Սքոթիայում մայրամուտը չափից դուրս գեղեցիկ է։

Վանկուվերի շուրջը կարող եք անվերջ հեծանիվ վարել, իսկ ծովափին էլ կարելի է զբաղվել կայակինգով՝ նավավարությամբ։

Կանադայի հրաշագեղ բնությունը բացահայտելու համար լավագույն տարբերակը Capilano Suspension կամրջի վրայով քայլելն է։ Ի դեպ, կամուրջը ներքևում հոսող Capilano գետից մոտ 70 մետր բարձրության վրա է գտնվում։

Ուրիշ ոչ մի տեղ չեք տեսնի բնական նման հրաշք, քան Կանադայում։ Ալբերտա քաղաքում կարող եք ուղղակի պառկել գետնին և ողջ գիշեր անդադար նայել գույնզգույն հյուսիսափայլերին։

Կանադական դոնաթներն իսկապես շատ համեղ են։ Չմոռանաք Կանադայից մեկնելուց առաջ գոնե մեկ անգամ համտեսել այն։




