Երբ ԱԺ ընտրություններից առաջ գյուղապետն անհիմն կարգադրությամբ, առանց ծանուցման կամ փաստերի առկայության (ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին կետի 6-րդ մասի, 122-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետի պահանջներով) մայրիկիս ազատում է աշխատանքից, մայրս դատարան է դիմում՝ օրենքով սահմանված կարգով աշխատանքը վերականգնելու նպատակով, իսկ համայնքի ղեկավարը պահանջում է հանձնել բոլոր փաստաթղթերն ու կնիքը։ Մայրս ընդունում-հանձնում անելու համար մարզպետարանից հանձնաժողով է պահանջում, քանի որ չի վստահում Գ. Սարգսյանին կամ առաջարկում է սպասել մինչև դատավճռի հրապարակումը։ Ի դեպ, այդ պահին համայնքի ղեկավարն արձակուրդում էր (առաջադրված էր պատգամավորի թեկնածու) և պարբերաբար անհանգստացնում էր մայրիկիս։ Որպես ապացույց՝ կարող եմ ներկայացնել նրա հեռախոսահամարի զանգերը։ Վերջինս չի համբերում, որ դատական նիստը լինի, երկու անգամ չի գալիս, որպեսզի ձգձգի, դե, փաստեր չուներ, խայտառակ էր լինելու, նոր պիտի մի բան սարքեր ու դատարան ներկայացներ, ստիպված գնում է ոստիկանություն և հանցագործության մասին հաղորդում տալիս՝ իբր մայրս կնիքն առևանգել է։ Բնականաբար, ամեն ինչ օրենքով կարգավորվում է, իսկ անմեղ մարդու վրա գործ տվող ԵԼՔ-ական համայնքապետն անցնում է բարոյականության բոլոր սահմանները...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել