Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մահվան պատճառը գլխին արձակված կրակոցն է եղել։ Շրջանառվող վարկածը, թե գյուղապետը հանկարծամահ է եղել, հերքվում է։
Գյուղապետի գլխին՝ աջ ականջի մոտ, հրազենային վնասվածք է հայտնաբերվել: Գյուղացիները լսել են երկու կրակոց, սակայն տարածքի հետազոտման ժամանակ պարկուճ դեռեւս չի հայտնաբերվել:
Այս մասին հաղորդում է yerkir.am-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետի դին, և հնչեցվում էին երկու հակասող վարկածներ՝ սպանություն և հանկարծամահ լինել։ Հիմա արդեն կասկածից վեր է, որ գործ ունենք սպանության հետ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/288319467968491?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել