Armsport.am-ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի հրաժարագինն աճել է 22 միլիոն եվրոյով,- հաղորդում է «Mundo Deportivo»-ն:
2016 թվականի ամռանը 25-ամյա ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ: Պայմանագրի առաջին տարում բրազիլացու հրաժարագինը պետք է կազմեր 200 միլիոն եվրո, երկրորդում` 222, իսկ մնացած երեք տարում` 250:
Հունիսի 30-ին լրացել է մեկ տարին, այսպիսով, հուլիսի 1-ից այն 200-ից աճել է 222 միլիոն եվրոյի:
Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 49 խաղում Նեյմարը խփել է 31 գոլ և կատարել 27 արդյունավետ փոխանցում:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2017/07/01/Neymar-Clausula/807388
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել