Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Լիջե շրջանում կրակել են երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մարզային մասնաճյուղի ղեկավարի տեղակալ Օրհան Մերջանի վրա: Այս մասին գրում է «Միլլիյեթ»-ը։

Կուսակցական գործչին հոսպիտալացրել են, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Նրա վրա կրակել էին իր տան մուտքի մոտ։

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ հարձակումն իրականացրել են PKK-ի խմբավորման զինյալները։ Նաև նշվում է, որ 4 երեխաների հայրը երկար ժամանակ սպառնալիքներ է ստացել կուսակցական գործունեությունից հրաժարվելու պահանջով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել