ոլոր երեխաները՝ անկախ բնակության վայրից ու սոցիալական պայմաններից, ունեն լավագույն կրթություն ստանալու իրավունք: Հայաստանի գյուղական շատ համայնքներում, սակայն, ուսուցչի թափուր աշխատատեղերը տարիներով չեն լրացվում: Երբեմն մի ուսուցիչը ստիպված է լինում դասավանդել մի քանի առարկա, կամ որոշ առարկաներ պարզապես դուրս են մնում ուսումնական պլանից:
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա առաջնորդության զարգացման ծրագիր է` լավագույն երիտասարդ մասնագետների համար, որոնք տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը: Վերապատրաստվելով Ամառային ինստիտուտում, որը հինգշաբաթյա ինտենսիվ ծրագիր է, ու համապատասխան հմտություններ ձեռք բերելով՝ նրանք երկու տարով տեղափոխվում են Հայաստանի այն համայնքներ, որտեղ մանկավարժների կարիք կա: Երիտասարդ մասնագետները ոչ միայն նպաստում են երեխաների անհատական զարգացմանը եւ ակադեմիական գիտելիքների աճին, այլեւ՝ համայնքների զարգացմանը՝ ծավալելով արտադասարանական եւ համայնքային զարգացմանգործունեություն: Ծրագրի 42 մասնակիցներն այս պահին դասավանդում են 5 մարզերի 35 գործընկեր դպրոցներում:
Ովքե՞ր են այդ երիտասարդները, որոնք չեն վախենում փոփոխություններից ու դժվարություններից, որոնք թողել են բարեկեցիկ ու հարմարավետ կյանքը՝ հանուն նպատակի՝ ոգեշնչել երեխաներին, բացահայտել նրանց կարողություններն ու տաղանդները, օգնել իրականացնել երազանքները:
Մեդիամաքսը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ շարունակում են ներկայացնել ծրագրի մասնակիցներին եւ նրանց աշակերտներին:
5-րդ դասաժամի ավարտին դեռ մի քանի րոպե կա: Զինային սպասում ենք ուսուցչանոցում: «Արժե Զինայի մասին նյութ գրել, շատ նախաձեռնող է, շատ է աշխատում, նաեւ՝ իր վրա»,- հասարակագիտության եւ հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհուն գովում է Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենը:
Զանգը հնչում է, ու սենյակ է մտնում արեւի նման Զինան՝ կարմրավուն ալիքավոր մազերով, մեծ ժպիտով, աշակերտներից գրեթե չտարբերվող: Մի ձեռքին աշակերտների նվիրած դաշտային կարճլիկ ծաղիկներն են, կավճոտ մյուս ձեռքն ինձ է պարզում՝ բարեւ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.mediamax.am/am/news/tfa/24141/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



