Ի՞նչ է քրտնախաշը

Եթե ձեր երեխայի մոտ հանկարծակի ի հայտ է գալիս վառ կարմիր բշտիկավոր ցան պարանոցի, թևատակերի, տակդիրի կամ ներքնազգեստի եզրերով, հավանաբար դա մաշկի ջերմահարում (քրտանխաշ) է: Մաշկի ջերմահարումը, որը հայտնի է նաև որպես միլարիա, ի հայտ է գալիս, երբ ձեր երեխան գերտաքանում է շոգ ու խոնավ եղանակին:

Քրտնախաշը սովորաբար առաջանում է ձեր երեխայի մաշկի ծալքերում և մարմնի այն հատվածներում, որտեղ հագուստը կիպ է: Եթե երեխան գլխարկ է դնում, քրտնխաշը կարող է տարածվել նրա ճակատին ու գլխով մեկ:

 

Արդյո՞ք մաշկի ջերմահարումը վտանգավոր է 

Ոչ, բայց դա նշանակում է, որ ձեր երեխան շոգում է, և եթե դուք քայլեր չձեռնարկեք նրան հովացնելու համար, նա կարող է հիվանդանալ ջերմային հյուծմամբ կամ ջերմահարումով:

Եթե դա տեղի ունենա, ձեր երեխան ի վիճակի չի լինի կարգավորել իր մարմնի ջերմաստիճանը, նրա ջերմությունը կարող է նորմայից բարձրանալ և նա կարող է ջրազրկվել:

Ի՞նչն է առաջացնում մաշկի ջերմահարում

Երբ դրսում շոգ է ու խոնավ, ձեր երեխան քրտնում է, որ հովանա: Երբ նա շատ է քրտնում, մաշկի ծակոտիները փակվում են, և քրտինքը չի կարողանում դուրս գալ, դրանից քրտնախաշ է առաջանում:
Ձիգ կամ հաստ հագուստը կարող են քրտինքը պահել՝ քրտնախաշն էլ ավելի բարդացնելով: Երեխայի մոտ մաշկի ջերմահարում կարող է առաջանալ ցանկացած բանից, ինչը ստիպում է նրան քրտնել (օրինակ՝ բարձր ջերմաստիճանը):

Արդյո՞ք մաշկի ջերմահարումը ցավոտ է իմ փոքրիկի համար

 Ոչ, սովորաբար, այն անցավ է, բայց կարող է նյարդայնացնող քոր առաջացնել: Ինտենսիվ ծակծկոցն ու այրոցի զգացողությունը կարող են անհանգստացնող լինել ձեր երեխայի համար: Որոշ բշտիկներ ևս կարող են զգայուն լինել հպման նկատմամբ:

 

Ինչպե՞ս պետք է բուժեմ մաշկի ջերմահարումը

Քրտնախաշների մեծ մասն անցնում է մի քանի օրվա ընթացքում: Մինչ այդ սրանք այն քայլերն են, որոնք կարող եք ձեռնարկել երեխայի մոտ քորն ու դիսկոմֆորտը թեթևացնելու համար:

  • Փորձեք նվազեցնել ջերմաստիճանն ու խոնավությունը: Տեղափոխվեք օդափոխվող սենյակ կամ ստվերոտ տեղ: Փորձեք օգտագործել հովհար, երբ դուք դրսում եք, շոգ երկրում կամ ամառվա շոգին: Եթե շոգ եղանակը պահպանվում է գիշերը, ապա օդափոխիչ տեղադրեք երեխայի սենյակում, որպեսզի օդը շրջանառվի:

  • Հանեք նրա հագուստը կամ բամբակյա հագուստ հագցրեք: Սինթետիկ կտորները, ինչպիսիք են նեյլոնը և պոլիեսթերը, պահում են ջերմությունը: Ցանկալի է հագցնել բնական կտորից հագուստ: Երբ հնարավոր է, թուլացրեք կամ հանեք հագուստը և հնարավորինս առանց տակդիրի պահեք:

  • Երեխայի մաշկը սառը պահեք: Սառեցրեք ախտահարված հատվածը՝ անմիջապես վրան սառը, խոնավ թրջոց դնելով, կամ գոլ ջրով լոգանք ապահովեք: Ինչքան հնարավոր է, թողեք, որ օդը երեխայի մաշկը չորացնի ՝ սրբիչ օգտագործելու փոխարեն: Դա կարող է օգնել լավացնել քրտնխաշը:

  • Օգտագործեք Կալամինի լոսյոն: Տարածեք լոսյոնը, բայց ոչ աչքերի շրջանում: Սա օգտակար է այն դեպքում, երբ երեխան դյուրագրգիռ է թվում և լալիս է մաշկին հպվելիս:

  • Օգտագործեք Հիդրոկորտիզոնի քսուքԿիրառեք միայն ձեր բժշկի կամ դեղագետի նշանակմամբ, երբ մաշկի ջերմահարումը ծանր է:

  • Հիդրոկորտիզոնը հորմոն է, օգտագործել զգուշությամբ:

     

Մի կիռառեք որևէ այլ քսուք կամ լոսյոն, քանի որ դրանք կարող են քրտնախաշն ավելի բարդացնել՝ խոնավությունը մաշկում պահելով:
Հետևեք ձեր երեխային այս ընթացքում, քանի որ նրա ջերմության իջնելու պարագայում կարող է մրսել և նորից ջերմացնելու կարիք ունենա:

Ինչպե՞ս կարող եմ կանխարգել մաշկի ջերմահարումը

Պահեք ձեր երեխային հարմարավետ սառը՝ նրան տաք եղանակին թույլ, թեթև բամբակյա հագուստ հագցնելով: Եթե դուք համոզված չեք՝ երեխան գերտաքացած է, թե ոչ, ձեռք տվեք նրա մաշկին. խոնավ տաք մաշկը նշան է, որ ձեր երեխան շոգում է: Շոգ օրերին երեխային տանը պահեք կամ դրսում փնտրեք հով, ստվերոտ վայրեր նստելու համար:

 

Կարիք կա՞ երեխային բժշկի տանելու

Պետք է դիմել բժշկի, եթե ՝

  • ձեր երեխան ջերմություն ունի

  • քրտնախաշը չի անցնում երեքից չորս օր հետո

  • քրտնախաշն էլ ավելի է բարդանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել