Կարգախոսներ`
*1.– Օլիգարխիկ սեփականություն հանդիսացող պետության փոխարեն` Ազգային պետության կառուցում։
*2.– Իրավական և արդար պետություն` յուրաքանչյուր քաղաքացու համար։
*3.– Համակարգային փոփոխություններ, որտեղ ՀԱՄԱԿԱՐԳԸ պաշտոնավորին հնարավորություն չընձեռնի օրենքից բարձր լինել։
*4.– ՀՀ Սահմանադրության փոփոխություններ`
-- ՀՀ Սահմանադրությամբ` ՀՀ նախագահի իշխանության սահմանափակում։
-- Օրենսդիր, գործադիր եւ դատական կառույցների համակարգային փոփոխություններ։
-- ՀՀ Սահմանադրությամբ` ԱԺ–ում օրենքների ընդունում 2/3–ի մեծամասնությամբ։
-- ՀՀ Սահմանադրությամբ` ԱԺ պատգամավորի անձեռնմխելիության վերացում։
*5.– ՀՀ Սահմանադրությամբ դատական համակարգի փոփոխություն, ինչը դատական իշխանությունը կդարձնի ՀՀ նախագահից և գործադիր իշխանություններից անկախ: Ընտրովի դատավորներ եւ 12 ժողովրդական ատենակալների ինստիտուտ։
*6.- Ազգայնացնե՛լ ստրատեգիական նշանակության բոլոր խոշոր միավորները. ազգային–պետական դարձնել ստրատեգիական նշանակության բոլոր խոշոր միավորների բաժնետոմսերի 51 տոկոսը։ Փակ բաժնետիրական ձևաչափից անցում բաց բաժնետիրական ձեւաչափի։
*7.– Պետական աջակցությամբ հայ գյուղի վերականգնում, առաջին պահանջարկի գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ ինքնաբավ երկրի կառուցում։
*8.– Բնապահպանական ապահով Հայաստան։
*9.– Հայաստանի Հանրապետությունը աշխարհասփյուռ բոլոր հայերի պետությունն է։ Համահայկական համաշխարհային տնտեսական շուկայի մեխանիզմների ստեղծում։
*10.– Հայոց պատմության և մշակույթի համահայկական դասագրքերի ստեղծում, հայ երիտասարդության դաստիարակություն` ազգային գաղափարաբանության հիմքով։



