
Խոյ
Չնայած դժվարություններին՝ կկարողանաս հանգստություն պահպանել: Կարող ես նոր գործ նախաձեռնել: Օրվա երկրորդ կեսը հարմար է գործընկերների հետ համագործակցելու համար: Երկարատև գործարքներ կնքելու համար լավ օր է:
Ցուլ
Կարող ես ավարտին հասցնել կիսատ մնացած գործերը, հետո կենտրոնանալ դրանց վրա չի հաջողվի: Օրվա երկրորդ կեսին հոգնածություն կզգաս, դա կարող է քեզ նյարդային դարձնել: Ավագ սերնդի ներկայացուցիչների հետ հնարավոր է տարաձայնություններ ունենաս:
Երկվորյակ
Հնարավոր է ստանաս ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Վճռականությունդ կօգնի քեզ հաղթահարել դժվարությունները: Չի բացառվում՝ լուրջ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դրվի, որոնք հետաքրքիր ընթացք կունենան:
Խեցգետին
Նոր հետաքրքիր գաղափարներ կունենաս, սակայն դրանք անմիջապես իրականացնել դժվար թե կարողանաս: Չի բացառվում՝ լուրջ փոփոխություններ լինեն անձնական կյանքում, դու ամեն ինչ շատ ճիշտ ես անում՝ շնորհիվ քո ինտուիցիայի:
Առյուծ
Բարենպաստ օր է մասնագիտական հարցերը լուծելու համար: Մարդկանց, որոնք այսօր կօգնես, շուտով քեզ երախտապարտ կլինեն: Լավ օր է մարդկանց վրա տպավորություն թողնելու համար, կարող ես գնալ ռոմանտիկ հանդիպման:
Կույս
Այսօր հնարավոր է կարևոր և հետաքրքիր իրադարձություն լինի: Ոչ մի մանրուք բաց մի թող, ամեն ինչ հաշվարկիր: Օրվա երկրորդ կեսին չի բացառվում՝ լուրջ սխալ թույլ տաս: Ֆինանսական հարցերում եղիր զգույշ և կտրուկ որոշումներ մի կայացրու:
Կշեռք
Բազմաթիվ հարցեր կլուծես, եթե ճիշտ մոտենաս խնդրին: Ակտիվ համագործակցելով՝ կկարողանաս շահել գործընկերներիդ վստահությունը: Բարենպաստ օր է գործողումների մեկնելու համար: Չի բացառվում՝ լինեն դրամական մուտքեր:
Կարիճ
Հաղթանակի կհասնես գրեթե բոլոր ոլորտներում: Բացահայտ գործելով՝ կկարողանաս նոր համախոհներ, գործընկերներ ունենալ, չի բացառվում՝ ձեռք բերես նաև իսկական ընկերներ: Հիանալի օր է միջոցառումներին մասնակցելու համար, քեզ դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինելը:
Աղեղնավոր
Օրն այնքան էլ լավ չի ընթանա: Շատ կարևոր է, որ զգուշություն պահպանես, հատկապես օրվա երկրորդ կեսում: Խորհուրդ չի տրվում ճանապարհորդության մեկնել: Այնուհանդերձ, չի բացառվում ստանաս մտերիմ մարդկանց աջակցությունը:
Այծեղջյուր
Եղիր համբերատար, միայն այդ դեպքում կհասնես նպատակիդ: Խորհուրդ է տրվում արագ հարթել տարաձայնություններդ: Քեզ ամեն ինչ անհանգստացնում և բարկացնում է: Աշխատիր չհետևել էմոցիաներիդ և չասել ավելորդ խոսքեր:
Ջրհոս
Հիանալի օր է մասշտաբային և կարևոր գործ սկսելու համար: Կարող ես հարաբերություններ հաստատել այն մարդկանց հետ, որոնք կապ ունեն արվեստի հետ: Ավելի հետևողական եղիր շփվելիս, հեռու մնա այն մարդկանցից, ովքեր քեզ դուր չեն գալիս:
Ձկներ
Աշխատիր խուսափել կոնֆլիկտներից, այսօր հնարավոր է քեզ շատ շեղեն քո գործունեությունից: Ամեն անգամ, երբ արտահայտում ես կարծիքդ, առաջանում են տարաձայություններ: Լավ օր չէ գնումներ անելու համար: