Tert.am Life–ը գրում է.
Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ «Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Ձյունիկ Վարդանյանը Երևանի ռեստորանային համալիրներից մեկում երեկ նշանադրվել է։ Կյանքի կարևոր իրադարձությունից հետո Ձյունիկն առաջին հարցազրույցը տվել է Tert.am Life–ին։
«Մի քանի ամիս սպասել եմ այս օրվան։ Հիմա նույնիսկ չեմ հասկանում, որ այս օրը եկավ ու անցավ։ Շատ երջանիկ եմ, երկուսս էլ շատ ուրախ ենք»,- ասաց երիտասարդ դերասանուհին։
Զույգը նշանվելու կապակցությամբ գնացել է եկեղեցի և ստացել քահանայի օրհնությունը։
Ձյունիկի ընտրյալը Մեսրոպ Խաչատրյանն է։ Նա Ամերիկյան համալսարանի ուսանող է։ Մեծացել է ֆինանսապես ապահոված ընտանիքում։
Մանրամասները կհայտնենք ավելի ուշ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ


Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2017/06/30/dzyunik/40878
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել