Երեկ Մաշտոցի այգում բուտիկների տեղադրման դեմ պայքարող բնապահպան-ակտիվիստները նամակ են գրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Նամակը ունի հետևյալ բովանդակությունը`
Հարգելի պարոն Գասպարյան,
Մաշտոցի Պուրակում ինքնակամ կառուցված շինությունների դեպ երիտասարդության պայքարը գնալով ավելի է կարևորվում մեր հանրության կողմից: Պետական իշխանության մարմինների անզօրությունը վերացնել ստեղծված անօրինական դրությունը առաջացնում է Երևանի համայնքի բազմաթիվ անդամների արդար և ողջամիտ դժգոհությունը:
Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող անձանց ապրիլի 1-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.
1.Մինասյան Սեյրան, քիմիկոս
2.Վարդումյան Հովիկ, գրող արձակագիր, արցախյան ազատամարտի մասնակից, ջոկատի հրամանատար
3. Վարդանյան Արտավազդ, մաթեմատիկոս
4. Եղիազարյանց Օշին, ճարտարապետ
5. Դոխոլյան Արթուր, լրագրող
6. Բաղդասարյան Էդգար, կինոռեժիսոր
7. Կարապետյան Արայիկ, կառավարման մասնագետ
8. Եղնուկյան Կարո, իրավաբան, PFA Armenia խորհրդի անդամ, ԱՄՆ-ի Armenian human rights advocates կազմակերպության հիմնադիր, բիզնեսմեն
Ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար օգտագործվելու են հետևյալ գործիքները.
1. էլեկտրական սրիչ (բոլգարկա) RTR Rother N. S.N. ELS 101-0192-0732 – 1 (մեկ) հատ,
2. պտուտակահան STAREX – 12 (տասներկու) հատ,
3. հարթաշուրթ KLY-TEK 160mm - 5 (հինգ) հատ,
4. ճոպան կտրող գործիք STAREX – 2 (երկու) հատ,
5. դուր ORIENT – 2 (երկու) հատ,
6. ապակի բրնող գործիք SUCTIONCUP – 4 (չորս) հատ
7. անլար պտտուկահան ELK 418 RTR ROTHER – 1(մեկ )հատ
Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.
Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ Ե Ն Ք
1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:
2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:
Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբ
1.04.12թ.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել