Հայ հայտնիները շատ են սիրում փորձարկումներ անել իրենց արտաքինի հետ, հատկապես վարսերի երանգ փոխելու հարցում: Օրերս հերթական կտրուկ փոփոխությանն է դիմել նաև երգչուհի Նանան, ով սևահերից վերափոխվել է շիկահերի: Հարկ է նշել, որ Նանան երկար տարիներ առաջ էլի շիկահեր էր, սակայն այդ ժամանակ Նանայի ոճն այնքան էլ համահունչ չէր վարսերի երանգին, և բաց գույնի մազերը երգչուհուն գեղջկական էին դարձնում: Իսկ ահա օմբրե գունավորումը ոչ միայն թարմություն է հաղորդել երգչուհուն, այլ նաև մի քանի տարով երիտասարդացրել է նրան:

Ի դեպ՝ Նանան այս երանգին միանգամից չի անցել: Սկզբում մուգ սև վարսերից Նանան գունափոխվել է մի քանի տոնով բաց երանգի, հետո՝ արդեն շիկահերի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել