168.am-ը գրում է.
Budetezdorovy.ru-ն գրում է, որ համացանցում կարելի է բազմաթիվ դիետաներ գտնել, որոնք խոստանում են ավելորդ քաշից ազատում մի քանի օրվա ընթացքում։ Դրանց մեծ մասն առաջարկում է կալորիաների չափազանց խիստ սահմանափակում և օրգանիզմին անհրաժեշտ մի շարք սննդարար նյութերից հրաժարում։ Արդյունքում՝ դրանք լուրջ վնաս են հասցնում առողջությանը։

Իրականում կարելի է ազատվել ավելոդ կիլոգրամներից՝ առանց սովամահ լինելու և առողջությանը վնասելու։ Այդ գործում ձեզ կօգնի հավասարակշռված սննդակարգը։ Դրան կարող եք հավելել առաջարկվող միջոցը, որը պատրաստվում է բնական և օգտակար մթերքների համադրությամբ։

Հայտնի հանգամանք է, որ բանանի և իմբիրի համադրությունն օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Դրանք բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն առողջության համար։ Առաջարկվող կոկտեյլը կօգնի լավացնել նյութափոխանակությունը, արագացնել այն, ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Բաղադրիչներ

• 1 բանան
• 1 թեյի գդալ իմբիրի մանրացրած արմատ
• 2 ճաշի գդալ կտավատի սերմ
• սպանախ, նեխուր, մաղադանոս
• 400-500 մլ ջուր։

Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև միասեռ զանգված ստանաք։ Կոկտեյլը կարող եք օգտագործել առավոտյան՝ որպես նախաճաշ կամ որպես ընդմիջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել