Կարծում եմ՝ հոգևորականներից շատերի ներկայությունը Ֆեյսբուքում խիստ բացասական է ազդում Հայ առաքելական եկեղեցու համբավի վրա։ Վառ արտահայտված ագրեսիվ պահելաձևով այս անհատները արջի ծառայություն են մատուցում եկեղեցուն՝ փորձելով այդ ճանապարհով պաշտպանել իրենց կառույցի շահերը։ Վստահ եմ, որ եկեղեցում նույնպես կան մարդիկ, ովքեր պատասխանատու են իմիջի համար։ Կարծում եմ՝ իրենք շատ լուրջ պետք է մտածեն Կոմիտաս վարդապետի և Զաքարիա վարդապետի պես անհատների՝ հանրության լայն զանգվածների հետ անմիջական շփման մեջ մտնելու ռիսկերի մասին։ Այս երևույթը հղի է խիստ բացասական հետևանքներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: