Panarmenian.net-ը գրում է.
 ՀՀ հասարակական կազմակերպություններից մեկը հարցում է ուղարկել պաշտպանության նախարարությանը՝ հայտնի պաշտոնյաների որդիների՝ ծառայած լինել-չլինելու մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«48 հոգի էր ցուցակում: Հարցումը գրագետ էր կազմված, իրավունք չունեինք չպատասխանել: 48-ից 26-ը ծառայել է, 2 հոգին ՀՀ քաղաքացիություն չունի: Մեկը պահեստազորի բժշկական սպա է. նա ակտիվ ծառայություն չի անցել: 6-ը տարկետման իրավունք ունի, 16-ն ազատված է ծառայությունից»,-հայտնել է Սարգսյանը:

Նա հավելել է. «Կարծում եմ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է հաշվի առնեն, որ հանրային ուշադրությունը իրենց ընտանիքների հանդեպ մեծ է»:

Ասուլիսին Վիգեն Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ հուլիսի 1-ին մեկնարկելու է ամառային զորակոչը, որի ընթացքում կկիրառվեն մի շարք կարևոր նորամուծություններ։ Նախարարը հիշեցրեց, որ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել