Արդ, ի՞նչ ասենք. Օրենքը մե՞ղք է։ Բնա՛վ։ Բայց ես չէի իմանա, թե ի՛նչ է մեղքը, եթե Օրենքը չհայտներ դա։ Օրինակ՝ չէի իմանա, թե ի՛նչ է ցանկությունը, եթե Օրենքը չասեր՝ «Մի՛ ցանկացիր»։ Մեղքը, առիթից օգտվելով, պատվիրանի միջոցով ամեն տեսակ ցանկություն առաջացրեց իմ մեջ, եթե Օրենքը չլիներ, մեղքը մեռած կմնար։ Կար ժամանակ, որ ես էլ կենդանի էի, երբ Օրենքը չկար, բայց երբ պատվիրանը եկավ, մեղքը կյանք առավ, իսկ ես մեղքով մեռա։ Այսպես, ուրեմն, այն պատվիրանը, որ ինձ կյանք պետք է տար, մահվան պատճառ եղավ ինձ համար, որովհետև մեղքը, պարզապես առիթից օգտվելով, պատվիրանի միջոցով խաբեց ինձ և դրանով էլ սպանեց։ Հետևաբար, Օրենքն ինքը սուրբ է, պատվիրանն էլ սուրբ է, արդար է ու բարի։ Ուրեմն բարի պատվիրա՞նը մահ պատճառեց ինձ։ Բնա՛վ, մեղքն էր, որ բարի պատվիրանի միջոցով մահ պատճառեց ինձ, որպեսզի նախ՝ մեղքի ինչ լինելը հայտնվի, և ապա՝ պատվիրանի միջոցով հայտնվի մեղքի առավել ծանր լինելը։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 7:1-13)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1761191777241260
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել