Մոսկվայի բնակչուհի, սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը մտադիր է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` իր վարչական տուգանքների հետ կապված գործին վերջնական լուծում տալու համար: Այս մասին հայտնել է Մառայի փաստաբանը։

Մառան, ում բազմաթիվ տուգանքները չվճարելու համար դատապարտել էին 600-ժամյա հարկադիր աշխատանքի, խախտում է աշխատանքի կատարման պայմանները։ Նա մեկ օր բացակայել է առանց հարգելի պատճառի, նախատեսված առնվազն 4 ժամվա փոխարեն աշխատել քիչ։

Հարկադիր աշխատանքների կատարումից խուսափելու համար նրան սպառնում է 150-300 հազար ռումբլի տուգանք կամ 15-օրյա կալանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել