Զարմանալի չէ, որ Էդգար Ալլան Պոյի պատմություններն այդքան տխուր են. այս երիտասարդը շատ դժվար ու ծանր կյանք է ունեցել։

Ծնողները լքել են նրան, կինը վաղաժամ մահացել է, նրա կյանքն էլ տարօրինակ ավարտ է ունեցել. թվում է՝ անհաջողություններն անեծքի նման հետևել են նրան։

Ամեն դեպքում, նրան հաջողվել է մնալ պատմության մեջ որպես ամենանշանավոր գրողներից մեկը։

Գրեթե բոլորին հայտնի է նրա անունը, մեզանից շատերը կարող են տալ նրա աշխատանքներից գոնե մեկի անունը, սակայն ամերիկացի հայտնի գրողի մասին այս տարօրինակ ու հետաքրքիր փաստերը քչերին են հայտնի։

Նրան անվանել են Շեքսպիրի հերոսներից մեկի անունով։

Related image

Էդգարի ծնողները դերասաններ են եղել. նրա ծնունդից հետո պատրաստվում էին խաղալ Շեքսպիրի «Լիր արքան» պիեսում, ու մեծ է հավանականությունն այն բանի, որ նրան անվանել են պիեսի հերոս Էդգարի անունով։

«Ալլան» անունը նրան տվել են որդեգրողները։

Image result for edgar allan poe

«Ալլան» անունը տվել են ոչ թե կենսաբանական ծնողները, այլ Ջոն և Ֆրանսիս Ալլանները, ովքեր որդեգրել են Էդգարին, երբ վերջինս 2 տարեկան էր. մայրը մահացել էր, իսկ հայրը՝ լքել նրան։

Էդգարը ստորագրելիս և ոչ մի տեղ չի գրել «Ալլան» անունը։

Image result for edgar signature

Խնամակալ ընտանիքի հետ վատ հարաբերությունների պատճառով նա ստորագրելիս բաց էր թողնում «Ալլան» անունը։

Նրա սերը կատվի հանդեպ։

Related image

Աշխատելիս հաճախ կատուն նրա ուսին էր։ Պոյի մահվան լուրը ստանալուց հետո նրա զոքանչը Էդգարի սիրելի կատվին՝ Կատերինային, ևս մահացած է գտնում։

Նա ծառայել է բանակում։

Image result for edgar allan poe army

1827 թվականին Պոն միացել է ԱՄՆ բանակին՝ կեղծ՝ Էդգար Ա. Փերրի անունով։ Նա պնդել է, որ 22 տարեկան է, մինչդեռ այդ ժամանակ նա ընդամենը 18 տարեկան էր։

Այս ամենը խնամակալ հորից թաքնվելու համար էր։ Նրանք երբեք լեզու չեն գտել, ու Պոն փորձում էր փախչել հորից։ Ամեն դեպքում, նրա սուտը բացահայտվեց, ու նա ազատ արձակվեց։

Նա այնպես է արել, որ հեռացվի ակադեմիայից։

Related image

Չնայած նա գերազանց ուսանող է եղել, Ուեսթ Փոյնթը նրան դուր չի եկել։ Բայց նրա խորթ հայրը չէր թողնի նրան դուրս գալ ակադեմիայից, այդ պատճառով էլ նա ինքն այնպես արեց, որ հեռացվի։

Նա ամուսնացել է իր զարմուհու հետ։

Image result for edgar allan poe virginia

1836 թվականին Էդգար Ալլան Պոն ամուսնանում է 13-ամյա զարմուհու՝ Վիրջինիայի հետ։ Նրանց ամուսնության վկայականում, սակայն, նրա տարիքը նշված է 21։

Նրա առաջին աշխատությունն աճուրդում ռեկորդ է գրանցել։

Image result for Tamerlane and Other Poems

Պոյի առաջին հրապարակված գրքի («Tamerlane and Other Poems» 1827) 12 օրինակներից մեկը 2009 թվականին աճուրդում վաճառվել է 662,500 $-ով, ինչը ռեկորդային թիվ է ամերիկյան գրականության ստեղծագործության համար։

Նա առաջարկել է Մեծ պայթյունի տեսությունը գիտնականներից 80 տարի առաջ։

Image result for eureka edgar allan poe

1848 թվականի 150 էջանոց պոեմի՝ «Էվրիկա» աշխատության մեջ, Պոն, փորձելով գուշակել աշխարհի ստեղծումը, խոսում է Մեծ պայթյունի մասին։ Այս աշխատությունը նա համարում է իր գլուխգործոցը։

Ամենահայտնի «Ագռավը» աշխատությունը եկամուտ չի բերել։

Image result for edgar allan poe the raven

Պոյի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Ագռավը», զարմանալիորեն գումար չի բերել հեղինակին։ American Review ամսագիրն ընդամենը 9 $ է տվել հեղինակին գիրքը տպելու համար, սակայն այն դարձել է բոլոր ժամանակների ամենահայտնի պոեմներից մեկը։

Նա է ներմուծել դետեկտիվ պատմությունները։

Image result for murders in the rue morque

Նրա՝ 1841 թվականի «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքով սկիզբ դրվեց ժամանակակից դետեկտիվ պատմվածքներին։

Առեղծվածային մահը

Image result for edgar allan poe

Մահվանից մի քանի օր առաջ՝ Բալթիմորի ընտրությունների օրը, Պոյին գտել են մի գինետանը՝ հյուծված, մտահոգված, այլ մարդու շորերով։

Սա շատերին ստիպում է մտածել, որ Պոն դարձել է քուփինգի զոհ, երբ մարդկանց, հակառակ իրենց կամքի, վերցնում էին փողոցներից, թունավորում կամ թմրանյութեր տալիս, հետո տանում մեկ այլ տեղ ու ստիպում քվեարկել որևէ թեկնածուի օգտին։

Գրողին տարան Վաշինգտոնի բժշկական կենտրոն, որտեղ նա մահացավ օրեր անց։

Նրա բժշկական թղթերն ու մահվան վկայականն անհետացել են։

Image result for edgar allan poe memorial

Էդգար Ալլան Պոյի մահվան պատճառները բացատրող տարբեր վարկածեր կան, սակայն ոչ մեկին հստակ հայտնի չեն մահվան իրական պատճառներն ու հանգամանքները։ Բոլոր բժշկական թղթերն ու նույնիսկ մահվան վկայականը ժամանակի ընթացքում կորել են։

Նրա հուղարկավորությանը ներկա է գտնվել ընդամենը 7 մարդ։

Image result for edgar allan poe funeral

Չնայած այդ ժամանակ նա հայտնի էր Ամերիկայում, նրա զարմուհին մոռացել էր հայտնել մարդկանց, որ նա մահացել է։ Հուղարկավորության արարողությունն ընդամենը 3 րոպե է տևել։

Նա շարունակել է գրել մահվանից հետո՞։

Բանաստեղծ ու հոգևոր մեդիում Լիզի Դոթենը պնդում էր, որ Պոյի հոգին մնացել է սենյակում նրա մահվանից հետո ու օգնել է նրան գրել մի քանի բան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել