Թեև պարգևները զանազան են լինում, բայց նույն Հոգին է պարգևողը։ Զանազան հոգևոր պաշտոններ կան, այո՛, բայց նույն Տերն է դրանք բաշխողը։ Նույնպես և ծառայելու զանազան կարողություններ կան, բայց նույն Աստվածն է, որ դրանք տալիս է յուրաքանչյուրին։ Սուրբ Հոգին ամեն մեկի մեջ տարբեր ձևով է հայտնվում ընդհանուրի օգուտի համար։ Այսպես՝ Սուրբ Հոգին մեկին տալիս է իմաստությամբ հորդորելու կարողություն, մյուսին նույն Հոգին տալիս է հոգևոր գիտության հասնելու և ուսուցանելու կարողություն։ Նույն Հոգին մի երրորդի տալիս է հավատ, մեկ ուրիշին՝ բժշկելու զորություն, մեկ ուրիշին՝ հրաշագործության կարողություն, մեկ ուրիշին՝ մարգարեական պատգամախոսություն, ուրիշ մեկին՝ Հոգուց տրված պարգևները ճանաչելու կարողություն, ուրիշ մեկին՝ հափշտակության մեջ տեսակ-տեսակ լեզուներով խոսելու շնորհ, իսկ մեկ ուրիշին էլ՝ այդ լեզուներով խոսվածը մեկնաբանելու կարողություն։ Միևնույն Հոգին է, որ կատարում է այս բոլորը՝ յուրաքանչյուրին տալով մի պարգև, ինչպես ինքն է կամենում։
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 12:2-11)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1758857250808046
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել