Mastercard միջազգային վճարային համակարգը հրապարակել է Եվրոպայի ամենաքիչ հայտնի և, միևնույն ժամանակ, մատչելի ճանապարհորդական ուղղությունները, որոնցում ընդգրկվել է նաև Սևանա լիճը, հաղորդում է Business Insider-ը:
Աղբյուրը նշում է, որ ցանկն օգնության է գալիս նրանց, ովքեր ցանկանում են իրենց ամառային հանգստի ժամանակ խուսափել մարդկային կուտակումներից:
44 անուն ներառող ցանկը կազմվել է՝ օգտագործելով տեղի ճանապարհորդական բլոգերների և զբոսաշրջային փորձագետների տեղեկությունները, ինչպես նաև Mastercard-ի տվյալները: Վայրերը դասակարգվել են՝ ըստ գեղեցկության, մարդաշատության, գնի, հարմարավետության և քարտի վճարման ընդունման հնարավորությունների:
Կայքը գրում է, որ ցանկը ներկայացնում է բազմաթիվ վայրեր, որ կարելի է հայտնաբերել և ուղևորվել այնտեղ՝ առանց «բանկ թալանելու»՝ Պորտուգալիայի Ազորյան կղզիներից մինչև Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) Պերաստ ծովափնյա քաղաքը:
Business Insider-ը ներկայացրել է Mastercard-ի համաձայն Եվրոպայում ամենամատչելի թաքնված գանձերից 19-ը՝ 17-րդ տեղում ներկայացնելով Սևանա լիճը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։