Ոմանք բերանի փաթաթան են արել այսօր Կապանում մի կնոջ՝ իմ խորին համոզմամբ՝ վարձակալված կնոջ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված խոսքերը. «Դուք և Ձեր ընտանիքը ի՞նչ է արել մեր պետության համար, և ինչու՞ են Ձեր երեխաները ԱՄՆ քաղաքացի։ Հագուկապով, կեղտոտ ո՞նց կարող ա այսպես կեղտոտ ժողովրդի դեմը կանգնի»։
Ուրեմն պատասխանեմ էդ կարճամիտին. «սիրելիս», էդ Մոնթեն ու մեր Արցախյան հերոսամարտի մյուս մասնակիցները կեղտոտ շորերով չէի՞ն պաշտպանում իրենց ժողովրդին ու իրենց հայրենիքի սահմանները, գետնին չէի՞ն քնում, անթրաշ չէի՞ն կամ որ քեզ էդքան հուզում է քաղաքացիության հարցը, էդքան պահանջատեր ես, ինչի՞ չես պահանջում իշխանությունից քաղաքացիություն տալ Ժիրայր Սեֆիլյանին, ով իր մեծ ներդրումն ունեցավ հայ ժողովրդի հերոսական պայքարում...
Գիտեմ, որ շատերը կմտածեն, որ համեմատականներ եմ անցկացնում Մոնթեի ու Րաֆֆիու միջև, ոչ, պարզապես ես ուզում եմ շեշտել, որ կոստյումը չի, որ պիտի գեղեցկացնի մարդուն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի տղաների ծառայելու հարցի հետ կապված ասեմ, որ ես պարտադիր պայման եմ համարում ծառայությունը, ոչ միայն հայրենասիրության տեսանկյունից նայելով, այլ նաև նրա համար, որ ծառայությունը համարում եմ կյանքի մեծագույն դասերից մեկը տղաների համար, շատերը դրա շնորհիվ են տղամարդ դառնում... Բայց շատ էլ լավ է անում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որ իր տղաներին ՀՀ քաղաքացի չի դարձնում առայժմ. ինքը հեռատեսություն է դրսևորել, ինքն իրեն ազատ գործելու հնարավորություն է տվել, հանգիստ գործելու. եթե իր տղաներից որևէ մեկը հիմա բանակում ծառայելիս լիներ, Րաֆֆու թևերը կապված կլինեին... Ես գերադասում եմ, որ հիմա Կարինը իր հոր կողքին լինի, քան բանակում ծառայելիս, սա էլ է ծառայություն... Ինձ համար ինքը ծառայության մեջ է... ու իր կյանքը վտանգված է գրեթե այնքան, որքան որ սահմանին կանգնած ցանկացած զինվորի, քանի որ Հայաստանի սահմաններից ներս էլ լիքը թուրքեր կան...
Իսկ եթե ցանկություն առաջանա հակադարձելու ու ասելու, որ Կարինը իր հորն է պաշտպանում ու դրա համար է վտանգել իր կյանքը, ասեմ, որ այդ հայրն էլ այսօր մի ամբողջ երկրի, ազգի համար է պայքարում ու փորձում պաշտպանել... Հետևաբար հետևություն արեք...



