Armsport.am-ը գրում է.
Ջերմուկում ընթանում է Կարեն Ասրյանի անվան շախմատի 10-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է 92 շախմատիստ 13 երկրից, այդ թվում 21 գրոսմեյստեր:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Երեք տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ունի են 4 մասնակիցներ` Իգոր Կովալենկո (Լատվիա), Փարհամ Մագսուդլու (Իրան), Եվգենի Պոստնի (Իսրայել) և Օլեքսանդր Բորտնիկ (Ուկրաինա):
Եվս 10 շախմատիստ, այդ թվում Հայաստանի վեց ներկայացուցիչ` Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 2.5-ական միավոր:
Հուշամրցաշարում սահմանված է գրոսմայստերական նորմ:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2017/06/24/Chess/805602
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել