Շտապ: Տավուշի մարզի Վարագավան գյուղի 3-ամյա բնակիչ Էդգար Ղազարյանն, ով տառապում է շաքարային դիաբետով, օգնության կարիք ունի:
Կից գրում եմ Էդգարի մոր նամակը, որն ուղարկվել է ինձ այսօր առավոտյան:
Նամակ-խնդրանք
Ապրում եմ Վարագավան գյուղում: Ունեմ բազմանդամ ընտանիք, զբաղվում ենք հողագործությամբ: Ընտանիքում ոչ մեկս չունենք աշխատանք:
Անցյալ տարվա օգոստոսին 3 տարեկան տղայիս մոտ նկատվեց թուլություն: Հետազոտման արդյունքում պարզվեց, որ նրա մոտ հայտաբերվել է 1-ին կարգի շաքարային դիաբետ: Տեղափոխել ենք Երևան՝ Մուրացանի հիվանդանոց: Այնուհետև, դրան զուգահեռ վիրահատական միջամտություն պահանջվեց: Վիրահատությունից 2 ամիս անց երեխայի մոտ նոր խնդիրներ առաջացան. լյարդը կրկնակի հաստացել էր: Տղաս ամեն օր 2-5 անգամ ինսուլին է ստանում: Ինչպես նաև օրը 4-5 անգամ որոշում ենք շաքարը արյան մեջ:
Խնդրում ենք ֆինանսական օգնություն տրամադրեք երեխայիս ինսուլինը և տեստերը գնելու համար: Նա ստանում է Кумолог և Lantus, որը մենք ենք գնում:
Կանխավ հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը և ակնկալում Ձեր օգնությունը:
Օգնել ցանկացողները կարող են զանգահարել -077 437 038 Հայկուհի Սարուխանյան



