Այնպիսի խաղերը, որոնք Ձեզ մարտահրավեր են նետում՝ այլ կերպ մտածելու, երևակայելու ու լուծելու խնդիրներ, չեն առաջացնում կախվածություն ու օգնում են ժամանակն ավելի արդյունավետ անցկացնել՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ. դրանք զարգացնում են մեր մտավոր ունակությունները՝ միևնույն ժամանակ հաճույք պատճառելով։

Ներկայացնում ենք այդպիսի 13 խաղ, որոնց մեջ կան այնպիսիք, որոնք հարմար են ընկերների ու ընտանիքի անդամների հետ խաղալու համար, և այնպիսիք, որոնք կարող եք խաղալ մենակ։ Դրանք հենվում են Ձեր ստրատեգիական ունակությունների, վերլուծական մտքի ու երևակայության վրա։

Lumosity ուղեղը մարզող հավելված, որն անվճար կարող եք ներբեռնել

Lumosity-ն ուղեղը մարզող հայտնի խաղ է։ Դրանից օգտվում է 85 միլիոն մարդ ամբողջ աշխարհից։ Հավելվածն առաջարկում է 30-ից ավելի ուղեղը մարզող խաղեր։ Դուք կարող եք հետևել միավորներին՝ ժամանակի ընթացքում Ձեր առաջխաղացումը տեսնելու ու այլ մարդկանց միավորների հետ համեմատելու համար։

Չինական Մաջոնգ

Related image

Մաջոնգը դրական ազդեցություն է ունենում դեմենցիայով տառապող մարդկանց մտավոր ունակությունների վրա։ Մի հետազոտություն պարզել է, որ Մաջոնգը դեմենցիան բուժելու այլընտրանքային տարբերակ է։ Այս հանգամանքը փաստում է դրա նշանակությունն ու կարևորությունը՝ ուղեղը մարզելու հարցում։

Hasbro Scrabble խաչբառ-խաղ

Image result for Hasbro Scrabble Crossword Game

Եթե ուզում եք զարգացնել արագ միտքը կամ բառապաշարը, ապա սեղանի այս խաղը հենց Ձեզ համար է։

Սուդոկու

Սուդոկուն այն խաղերից է, որ օգնում է ավելի խելացի դառնալ։ Դուք կարողանում եք մի բանին տարբեր կողմերից նայել՝ նոր կապեր գտնելով այդ կողմերի միջև։

Fit Brains Trainer հավելված, որը կարող եք ներբեռնել անվճար

Image result for Fit Brains Trainer App

Fit Brains Trainer հավելվածը շուրջ 90 երկրներում համարվել է համար 1 կրթական հավելվածը։ Ռոզեթա Սթոնը ստեղծել է խաղերի լայն ընտրանի, որոնք կոչված են բարձրացնելու Ձեր IQ-ն և EQ-ն (իմացական ու էմոցիոնալ մտավոր կարողությունները)։

Ռուբիկ-Կուբիկ

Image result for Rubik Cube Gam

Ռուբիկ-կուբիկ խաղալն ուղեղն արդյունավետ կերպով ակտիվ պահելու եղանակներից մեկն է։ Այն զարգացնում է կոնցենտրացիան ու արագ միտքը։

Latice սեղանի խաղ

Latice Board Game, Deluxe Edition, $34.99

Խաղն օգնում է զարգացնել իմացական ու տարածական ճանաչողականությունը ու ներանձնային հմտություններ։

Շախմատ

Family Classic Chess, $11.83

Շախմատը երկար ժամանակ օգտագործվել է որպես խաղ, որը կարող է օգնել՝ ձևավորելու ստրատեգիական միտք ու վերլուծական մտածողություն յուրաքանչյուր տարիքում։ Շախմատ խաղացողներն ավելի բարձր միավոր են հավաքում մտավոր ունակությունները ստուգող թեստերում, քան այն մարդիկ, ովքեր չեն խաղում։

Մոնոպոլիա

Monopoly Board Game, The Classic Edition, $22.15

Մոնոպոլիան հիանալի հնարավորություն է հանդիպելու իրական կյանքի խնդիրներին ու մարտահրավերներին՝ առանց իրական սթրես զգալու։ Այն օգնում է կրեատիվությունն ու ստրատեգիան ավելի ճկուն դարձնել։

Ultimate Mind Games

Ultimate Mind Games: With Over 400 Puzzles, $3.56

Փազլների ու խաչբառերի նման զվարճալի խաղերը սթրեսից ազատվելու հիանալի տարբերակ են։ Այս տեսակ փազլները օգնում են վերլուծական միտք ձևավորել, զարգացնել հիշողությունը և ուրախ պահեր են պարգևում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել