Կարևոր հարցերից մեկը:
Մեր ժողովուրդը մշակույթ արարող, մշակույթ տարածող ռեալ կառույց չունի, ու ամեն ինչ բարձիթողի վիճակում է: Որոշ դեպքերում իրականությունը սահմռկելի շեղված է նորմալից: Դրանց թվում է գերեզմանոցային հարցը, գերեզմանոցային մշակույթը:
Տարիներ առաջ Վանաձորում էի. խեղճությունը թափվում էր քաղաքի վրայից: Հետո գնացինք բարձունքի վրա գտնվող քաղաքային գերեզմանոց: Այնպիսի ճոխություն էր այնտեղ, ասես դա գերհարուստ քաղաք Նյու Յորքի գերեզմանոցն է:
Հեղափոխությունն ահա այստեղ է հարկավոր իրականացնել:
Ու դրա համար կարիք չկա ամենևին պալատներ գրավելու, ոստիկանական պատնեշներ խորտակել...
Avo G Boghossian
14 ч
Բայց լուրջ... Ամերիկացիները կծծի են կամ աղքատ, գերեզմանատան մէջ բոլոր դամբարանները կտոր մը քար է՝ վրան գրած անուն, ազգանուն, թուական: Մահացածի ողջութեան ինքնաշարժի քանդակը կամ արձանը ոտք ոտքի վրայ դրած ոսկեգոյն թիկնաթոռի մէջ բազմած ի՞նչ է, որ չընեն։ Մեր Հայաստանի աչքը չսիրե՞ս, ուր պարտքով կընեն, բայց կընեն: