Չեմ կարծում, որ օրվա՝ կրակ առած մեր երկրագնդի վրա մի այլ ժողովուրդ այնքա՛ն հաճախ խոսեր հայրենիքի և հայրենասիրության մասին, որքան հայը:
Հաճախե՛ք մեր հանդեսները և անմիջապես պիտի համոզվեք, որ ամենից շատ հայ մարդն է «ուխտում» ծառայել հայրենիքին, մեռնել նրա համար:

Այդ երևույթի հոգեբանական գաղտնիքը նրանումն է, որ հայ «հայրենասեր»-ը քաջ գիտե, թե իր կուրծք ծեծելը, իր ուխտը բնավ չեն պարտավորեցնում իրեն ո՛չ միայն մեռնել, այլև անշահասիրաբար օգտակար լինել իր հայրենիքին:
Չեմ ճանաչում, նմանապես, մի այլ ժողովուրդ, որի հայրենասիրությունը բովանդակությամբ այնքա՜ն աղքատ լիներ, որպիսին է դա մեր ժողովրդի մի մասին մոտ:
Հայ մարդու հայրենասիրական բառամթերքը կբավականեցնե մեկին միջակ հռետոր դարձնելու:
Բոց ու խանդ - որքան ուզեք, բայց ծույլ, անպտուղ, անզոհաբերող է այդ հայրենասիրութունը:
Եվ հենց այդ է պատճառը, որ մեզանում «հայրենասեր» համարվածն էլ վտանգի ժամանակ իր հայրենիքը թողել է կրակների մեջ և փախել վատորեն:
Վերացական է հայկական հայրենասիրությունը: Շատերը հայրենիքը փնտրում են ամպերում, միստիկ մշուշի մեջ, երբ դա այնքա՜ն մոտ է մեզ՝ մեր ուշադրության, նվիրումին, մի ամնեզիա, մի սիոն, մի զոհասեղան:
Մոռանալով այն, որ է՛, որ ապրում է, որով սիրելի է, սուրբ՝ նմանները Հայաստանի փոխարեն պատկերում են մի ինչ-որ կին՝ սևերի մեջ, հերարձակ նստած ճամփաների եզրին կամ ավերակների վրա: Մի շքեղ տեսիլք, մի երազ, մի քարտեզ, բայց ո՛չ մեր ցեղը և Հայրենիքը:
Այսպես, վերացականորեն խորհելով ու խոսելով Հայաստանի մասին՝ հայը մառախլապատում է ոչ միայն «հայրենիք» հասկացությունը, այլև՝ իր ազգային պարտականությունն ու պատասխանատվությունը: - Հայաստանը կարոտ ու կենդանի հայրենասիրության:
Հայոց հայրենասիրությունը կրում է տոնական, հանդիսային, ազնվապետական բնույթ:
Դա հարմար է հռետորության և տաք սեղանների շուրջը շաչող բաժակաճառերի, բայց ո՛չ և Հայաստանին ու հայության: Հայաստանը պետք ունի հանապազօրյա ու զոհահոժար հայրենասիրության:
Գռեհիկ, անհայրենասիրության աստիճան գռեհիկ է ոմանց հայրենասիրությունը: Վերջին մեկը գրեց. «Հայրենիքն է անհատի համար, և ո՛չ թե անհատը՝ հայրենիքի»: Դա նշանակում է՝ հայրենիքը համարել միջոց, անհատը՝ նպատակ: Դա ասել է՝ երբ վտանգը կա, թո՛ղ կործանվի հայրենիքը, միայն թե ապրի անասնահոգի անհատը: Նման հայրենասիրության և անհայրենասիրության միջև տարբերությունը բառային է միայն:
Մեր հայրենիքի դժբախտության ներքին պատճառներից գլխավորը հայ մարդու օրվա ստահայրենասիրությունն է:
Ինչո՞ւ և մինչև ե՞րբ այդպես:
Ինչո՞ւ հայկական կազմակերպություններից ու հաստատություններից շատերը դարձել են կեղծիքի դպրոց:
Ինչո՞ւ - որովհետև օրվա հայը մնում է կտրված իր էաբանական արմատից, իր խորքից - իր ցեղից: Դա դեռ չի՛ հասկացել, որ ինքը՝ իբրև մարդկային անհատ, ծնունդն է որոշ ժառանգականության ու միջավայրի - Ցեղի և Հայրենիքի. չի՛ գիտակցել, որ ամեն մարդ իր ցեղից է ժառանգում իր ֆիզիկական և հոգեկան առանձնահատկությունները, և որ իր հերթին նա էլ իր տաք արյունը - իր պոտենցիալ անմահությունն է կտակում Հավիտենականին, որպեսզի որոշ ոգի և դիմագծություն ստանան հայոց գալիք սերունդները: Սեղմ ասած՝ որ ինքը՝ իբրև մարմնահոգեկան կազմվածք, մի ցեղային ժառանգություն է: Այդ գիտակցության պակասի պատճառով զզվելիորեն կարծրաշունչ է օրվա հայի հայրենասիրությունը - անզոր՝ նրան մեծ շարժուձևերի ու գործերի առաջնորդելը: Պակասավո՞ր է դա - այդ հայրենասիրությունը նաև ցեղասիրություն չէ - դա իր մեջ չի՛ պարունակում մեր արյան գաղափարը:
Ցե՛ղն է այս կամ այն երկիրը դարձնում հայրենիք: Հողն առանց ցեղի, ասել է՝ մարմին առանց հոգու:
Ահա թե ինչու հայոց հայրենիք ասել է՝ հայոց ցեղաստան:
Մի ժողովուրդ, որ իր մտածումից և հաստատություններից դուրս է թողնում ցեղը, հոգեզրկում է իրեն, հարստահարում է իր մետաֆիզիկ էությունը, տկարացնում իր մշակութաստեղծ եռանդը, իր հերոսական թափը - մեղանչում է իր գոյության դեմ:
Սուտ ու սնանկ է նման հոգեթափի հայրենասիրությունը, մեռյալ՝ իր ազգային պարտականության ու պատասխանատվության զգացումը:
Այսօր, մասնավորապես, երեք բան զերծ պետք է պահել ստահայրենասիրության պղծանքից - հայ խաչը, մանուկը ու գիրը:
Ազգերը չունեն ավելի ճակատագրական պաշտոնյաներ, քան իրենց եկեղեցին, դպրոցը և մամուլը վարողները:
Կղեր, ուսուցիչ, խմբագիր - մեծագույն օրհնություն և չարիք միաժամանակ: Օրհնությո՛ւն են, երբ ցե՛ղն է վարում սրանց խղճմտանքը, անե՜ծք, երբ ցեղից չեն առնում իրենց ներշնչումները:
Պղծադավան է այն հոգևորականը - որով և՝ ամենավտանգավորը ազգի թշնամիներից, եթե իր վարած եկեղեցին նա չի դարձնում նաև ցեղի տունը:
Սփյուռքի հայոց եկեղեցիներից շատերում, ի ուրախություն թուրքի և բոլշևիկի, դեռ ցեղը տեղ չունի: Նման հաստատությունները կարող են ծառայել ամեն բանի, բայց ոչ Աստծուն և Հայրենիքին:
Պաշտոնապղծություն է կատարում ուսուցիչը, որի մարգարեն ցեղամերժ Մարքսն է Լենինը:
Նմանը՝ ո՛չ թե մտածումով, զգացումով ու գործով հայեր, այլ՝ հայորեն սատակներ կհասցնի վաղվա համար:
Հապա անցեղաշունչ թե՞րթը, գի՞րքը, որոնց ամբողջ հայկականությունը կայանում է նրանում, որ հայատառ են:
Հայրենիքի և հայրենասիրության մասին աղմկում են նմաններն էլ, առանց անդրադառնալու, որ պղծություն է կատարում ամեն անհատ, կազմակերպություն, հաստատություն, որի մտածումի, զգացողության ու գործերի մեջ ցեղը տեղ չունի, բայց և այնպես՝ խոսում է ազգի և հայրենիքի անունից: Հոգևոր չարաշահությո՛ւն և անբարոյականություններից ամենազազրելի՛ն է դա: Սրա՛նք են խաթարում մեր ազգային ոգին, մտածությունը, նկարագիրը:

Հայրենիք սիրել, ասել է՝ խորազգալ, խորհել ու գործել ա՛յն, որ անհրաժեշտ է ցեղի և հայրենիքի հզորացման և հավերժացման համար:
Ցե՛ղն է մեզ օժտում հավիտենականի զգացումով: Անցեղակրոնը միշտ էլ ենթադրում է հավիտենական զգացումից զուրկ արարած: Իսկ նմանը, ըստ իմաստասեր Ֆիխտեի, «Սեր չունի ո՛չ իր անձի, ո՛չ էլ իր հայրենիքի հանդեպ»:
Սիրե՞լ - սիրում են և՛ շուկան, ուր կարելի է շահել, սիրում են դրամը, հաճույքը, հարմարությունը - անցողական սակավարժեք հազար ու մեկ բաներ:
Իսկ Հայրենիքը - դա, իբրև գերագույն արժեք - պատկանում է սրբազան այն առարկաների կագին, որոնք պաշտվում են նաև: Սիրում ենք շա՜տ բաներ, բայց արյուն չենք թափում նրանց համար: Հայրենիքը, սակայն, պահանջում է ո՛չ միայն մեր սիրտը, այլև՝ մեր արյունը, երբ դա անհրաժեշտ է իր գոյության համար: Սերն ավելի իրավունք է ճանաչում, պաշտամունքը՝ պարտականություն: Մարդիկ ավելի հեշտ են համերաշխում, միաբանում պաշտամունքի, քան սիրո մեջ, որի առարկաները բազում են, մեծ մասամբ՝ հասարակ: Ընդհանուր պաշտամունքի դեպքում՝ ժողովրդի մտածումն ու գործը ընթանում են ներդաշնակ: Ինչ որ է ժողովրդի հասկացությունը իր հոգևոր էության, նույնն է դա իր հայրենիքի մասին:
Նյութապաշտի հայրենիքը մի երկրամաս է լոկ և ուրիշ ոչնիչ: Նմանը սիրում է իրեն կերակրող ու պատսպարող երկրիը, և այդ սահմանափակ, գրեթե նախնական սերը անվանում է հայրենասիրություն, որն ունի կենսաբանական, բայց ոչ և՛ հոգևոր հիմքեր:
Գաղութահայության օրվա պառակտյալ վիճակը ապացույց և արդյունք է ընդհանուր պաշտամունքի պակասի: Անցեղակնիք խմբակցություններն ու հաստատությունները շարունակում են ստահայրենասիրությունը գործածել իբրև կեղծիք, շպար, որով՝ է՛լ ավելի ամբոխացնում են ու ցրում մեր ժողովուրդը, երբ դա այսօր այնքա՜ն կարիք ունի միանալու ցեղը խորհրդանշող մի հատիկ դրոշի տակ:
Հավատա՛նք - Հայաստանից դուրս էլ հայը հա՛յ կմնա, եթե մնաց կապաված իր ցեղի ճակատագրին: Իսկ դրա համար՝ օր, ժամ, վայրկյան առաջ հայոց բառարաններից սրբենք հայրենասեր և հայրենասիրություն սնամեջ բառերը:
Հայրենքին, որ ասել է՝ և՛ ցեղին - վայել է խոր պաշտամունք. նրան հայրենապաշտնե՛ր են պետք, որպիսին դառնում են ցե՛ղը, միայն ցե՛ղը դավանողները:
Այո՛, առանց ցեղասիրության չկա՛ ճշմարիտ հայրենասիրություն:
Գարեգին Նժդեհ 1941թ., թիվ 11, 12

Նյութի աղբյուր՝ http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/03/blog-post_31.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել