- Ով իր հորն ու մորն ինձնից ավելի է սիրում, արժանի չէ ինձ։ Ով որ իր տղային կամ աղջկան ինձնից ավելի է սիրում, արժանի չէ ինձ։ Եվ ով իր խաչը չի վերցնում ու ինձ չի հետևում, արժանի չէ ինձ։ Ով որ իր կյանքը իրեն է պահում, պիտի կորցնի այն, և ով որ իր կյանքը կորցնում է ինձ համար, պիտի գտնի այն։
- Ով ընդունում է ձեզ, ընդունած կլինի ինձ, և ով ի՛նձ է ընդունում, ընդունած կլինի ինձ ուղարկողին։ Ով ընդունում է մարգարեին՝ իբրև մարգարեի, մարգարեի հատուկ վարձ կստանա։ Ով ընդունում է արդարին՝ իբրև արդարի, արդարի վարձ կստանա։ Եվ ով այս փոքրիկներից մեկին նույնիսկ մի բաժակ սառը ջուր տա խմելու որպես իմ աշակերտի, վստա՛հ եղեք, որ իր վարձը չի կորցնի։
(Մատթեոսի ավետարան 10:37-42)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1753455478014890
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել