Կոնվերս Բանկը՝ հաճախորդների ամառային հանգիստն ավելի մատչելի և հարմարավետ դարձնելու նպատակով ,  սկսել է համագործակցությունը armhotels.am կայքի հետ: Հունիսի 15-սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում այդ  ինտերնետային հարթակում հյուրանոցների ամրագրման, ինչպես նաև ծառայությունների պատվիրման դեպքում Կոնվերս Բանկի քարտապանները կստանան 5 տոկոս cashback:

<<  Կոնվերս Բանկը կարևորում է հաճախորդներին որակյալ  և մատչելի ծառայությունների տրամադրումը և խրախուսում    է անկանխիկ  գործարքների աճը:   Բանկն այդ նպատակով արդեն իսկ համագործակցում է Հայաստանի առևտրի և ծառայությունների ոլորտի  մի շարք ընկերությունների հետ՝  ՀՀ տարածքում անկանխիկ գնումների դեպքում Բանկի քարտապաններին հնարավորություն ընձեռելով օգտվել  10-50 % զեղչերից, ինչպես նաև  բոնուսային, cashback ակցիաների հնարավորություններից>>,-ասացին Բանկում:

Զուգահեռաբար, Կոնվերս Բանկը իր քարտապաններին մինչև 25 տոկոս զեղչ է առաջարկում Վրաստանում՝ գործընկերների ցանցում:

«Այն հաճախորդները, որոնք կնախընտրեն ամառային հանգիստն անցկացնել Թբիլիսիում, Կոնվերս Բանկի քարտերով վճարումներ կատարելով բանկի գործընկերների ցանցում՝ կստանան 5-25% զեղչ»,- ասացին Բանկում՝ հավելելով, որ Վրաստանում ընտրվել են այն վայրերը, մասնավորապես՝ այն հյուրանոցներն ու ռեստորանները, որոնք մեծ մասսայականություն են վայելում եւ ավելի հարմավետ կդարձնեն բանկի հաճախորդների ճամփորդությունը:

Ակցիաների մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

1. http://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2017/06/15/armhotels/  

2.  http://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2016/12/02/tbilisidiscounts/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել