Վրեժ, դեռ մեր հայրերից գիտենք, որ պատմությունը չեն կերտում զանգվածները, այլ պասիոնար անհատները: Չե՞ս տեսնում, ճակատագրով ինձ հարազատ եղբայր, որ սրանց գլխին շանթ ու վրեժ ա պետք, որ իջնի: Տես ու կհամոզվես, որ մեր համախոհ ընկերներն էլ դա են ուզում: Պատմությունը ցույց ա տվել, որ յուրաքանչյուր ժողովուրդ ազատագրվել ա ստրկությունից, երբ պայքարել ա թշնամու դեմ վրեժը սրտում ու շանթը գլխավերևում: Գուցե մենք նախախնամությանը դե՞մ կգնանք, եթե դա միասին չանենք: Դու գիտե՞ս՝ հենց հիմա Մոսկվայում ԿԳԲ-ն սարսափում ա էն մտքից, թե կարող ա Զատիկյան Վրեժն ու Հարությունյան Շանթը միմյանց ձեռք բռնած բարձրանան հարթակ: Ես սա բնազդով եմ զգում: Գիտե՞ս՝ ԱՄԿ-ի ղեկավարը մի առիթով ասել էր. «Հետագայում ԿԳԲ-ն մեղադրում էր միլիցիային, թե ինչու բռնեցին իրենց, միլիցիան մեղադրում էր ԿԳԲ-ին»: Ասում էին՝ եթե չբռնվեին, իրար չէին ճանաչի, ու չեր ստեղծվի ԱՄԿ-ն: Չէ՞ որ ԱՄԿ-ն Հայկազ Խաչատրյանի հետ ստեղծելիս մեր հայրերը բանտում էին ծանոթացել: Ուրեմն, արի ընենց անենք, որ հիմա էլ ԿԳԲ-ն փոշմանի Հայրիկյանի վրա կրակելու համար: Չէ՞ որ իրանք լավ են հասկանում՝ եթե կրակած չլինեին Հայրիկյանի վրա, մեր հարաբերությունները մի քիչ դանդաղ կզարգանային: Դու միայն պատկերացրա՝ ինչ ա կատարվելու ԿԳԲ-ի ու դրանց ագենտների հետ, երբ «վեստի»-ի լուրերը հայտնեն, որ Հայաստանում միասին պայքարի են դուրս եկել անկախության պայքարը նախաձեռնած կուսակցության հիմնադիրներից երկուսի՝ Ստեփան Զատիկյանի և Շահեն Հարությունյանի որդիները, որոնց անուններն իսկ հատուկ են դրվել: Վրեժ և Շանթ: Սկի էլ կարգախոս էլ պետք չի լինի: Կարգախոսը հենց էդ ա՝ «վրեժ և շանթ», ու վերջ: Հայրիկյանին ասա՝ թող չնեղվի էս գրածիցս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել