Շատ լարված հետևում եմ «Հայաստանի ձայնը» շոուի եզրափակիչ գալա-համերգին: Իրոք գեղեցիկ ու անակնկալներ խոստացող միջոցառում է ստացվել: Իսկուհի Հովհաննիսյանի, Նարեկ Մակարյանի, Մերի Մնջոյանի ու Գայանե Արզումանյանի պայքարը շատ թեժ է:
Ամենակարևորն այն է, որ հեռուստադիտողների քվեարկության արդյունքից է կախված 4 մասնակիցների ճակատագիրը։ Ամեն ինչ որոշելու ենք մենք:
Այնպես որ, հաշված րոպեներից պարզ կլինի, թե ով է լինելու Հայաստանի ձայնը:
Իսկ համերգին ռուսական «The Voice» նախագծի հայազգի մասնակիցների՝ Գայանա Զախարովայի, Էդվարդ Խաչանյանի, Արտյոմ Քոչարյանի եւ Մարգարիրա Պոզոյանի ներկայությունն այն էլ ավելի գրավիչ է դարձնում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/samo.fant/posts/303014066493389
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել