Ankakh.com-ը գրում է.

Ուրարտուի հայկական պետություն լինելու լեզվաբանական հիմնավորումների մասին «Անկախը» զրուցել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, ուրարտագետ Սարգիս Այվազյանի հետ:

-Պարոն Այվազյան, խորհրդային տարիներին շատ էր քննարկվում Ուրարտուի ոչ հայկական լինելու վարկածը: Մի շարք գիտական հիմնավորումներից ու անկախացումից հետո թվում էր, թե հարցը փակված է: Սակայն վերջին տարիներին Հայաստանում այդ հարցը նորից արդիական է դարձել` կողմնակիցներ հավաքելով: Ձեր կարծիքով` ո՞րն է պատճառը: 

- Հարցը վաղուց` դեռ XIX դարի վերջերից քաղաքականացվեց, հատկապես՝ XX դարի 30-ական թվականներին, երբ Թուրքիայում Աթաթուրքի ղեկավարությամբ որոշում կայացվեց, որ թուրքերը տարածաշրջանում պետք է ներկայացվեն որպես բնիկ ժողովուրդ, իսկ մյուս ժողովուրդները` որպես եկվորներ: Իրենք այդ նպատակով մեծ գումարներ ծախսեցին՝ և՛ երկրի ներսում, և՛ դրսում գիտնականներ վարձելու, ուղղորդելու, պատվերներ կատարելու համար: Առաջին թիրախը խեթական պետությունն էր, որը Թուրքիայի, այսպես ասած, տարածքի արևմտյան մասն էր զբաղեցնում, բայց աչքաթող չէր արվում նաև Ուրարտուն:

XIX դարի վերջում բոլորը համոզված էին, որ Ուրարտուն Հայաստանն էր, XX դարի սկզբում էլ այդպես շարունակվում էր, նույնիսկ 30-40-ական թվականների գրքերում ասորագետները, աքքադագետներն աղբյուրներն անգլերեն թարգմանելիս Ուրարտուի դիմաց գրում էին Արմենիա: Բայց 30-ականների վերջում արդեն Ֆաշիստական Գերմանիայում մի քանի հոդվածներ հրատարակվեցին, որոնք հիմնավորում էին, որ ուրարտերենը հայերի հետ կապ չի կարող ունենալ, որ այն ընդհանրապես հնդեվրոպական լեզու չէ: Հետագայում այն կցվեց խուռիերեն կոչված լեզվին, որի ինչ լինելը ևս հայտնի չէ: Ստացվում էր, որ այդ երկու լեզուները ոչ մի լեզվաընտանիքի մեջ չեն մտնում:

Այդպիսի մի տեսակետ ստեղծվեց, որը դարձավ դոմինանտ և, ցավոք սրտի, ներմուծվեց նաև մեզ մոտ: Թեև մեզանում կային մարդիկ, որոնք դեմ էին այդ տեսակետին, այն հիմնավորվեց խորհրդային, այսպես ասած, պալատական արևելագիտության ճնշումների պայմաններում` ի դեմս Իգոր Դյակոնովի, որը համարվում էր Մերձավոր Արևելքի գլխավոր մասնագետը:

Չգրված օրենք էր, որ գլխավոր մասնագետի կարծիքը պետք է հաշվի առնել: Իսկ Դյակոնովը կաշառակեր ավանտյուրիստ էր, ադրբեջանցիներից մեծ գումարներ էր վերցրել ու մարական կայսրությունը դարձրել ադրբեջանական: Հայոց պատմության ութհատորյակում Ուրարտուի բաժինն այդ մարդու ճնշման ներքո է գրվել: Ինչ վերաբերում է այսօրվա որոշ գիտնականներին, որոնք շարունակում են այդ տենդենցը, դա էլ պատահական չէ, որովհետև նույնիսկ այսօր կան ինստիտուտներ, մարդիկ, որոնք ֆինանսավորվում են դրսից, ինչ-որ անհասկանալի աղբյուրներից, որոնց սկիզբը դժվար չէ հասկանալ, թե ուր է տանում, մանավանդ եթե հաշվի ենք առնում նրանց տենդենցիոզ մոտեցումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել