Արդ, քանի որ այս զավակները մարդիկ են, մարմնով և արյամբ, Քրիստոսն ինքն էլ նմանվեց նրանց, հաղորդակից եղավ նրանց մարդկային բնությանը, որպեսզի իր մահով ոչնչացնի Սատանային, որ մահվան իշխանությունն ուներ, և ազատագրի նրանց, որոնք ստրուկների նման իրենց ամբողջ կյանքն անց էին կացնում մահվան երկյուղով։ Շատ պարզ է, որ այս ազատագրությունը հրեշտակներին չի վերաբերում, այլ Աբրահամի զավակներին։ Ահա թե ինչու Քրիստոսն ամեն ինչով պետք է նման լիներ իր եղբայրներին, որպեսզի կարողանար ողորմած և վստահելի մի քահանայապետ լինել Աստծու մոտ՝ Աստծու ժողովրդի մեղքերը քավելու համար։ Եվ որովհետև ինքը չարչարվելով փորձվեց, կարո՛ղ է օգնել փորձության մեջ եղողներին։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 2:11-18)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1751240018236436
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել