Առաջինը իրավականն էր: Երբ ապացուցվեց, առանց այն էլ ակնհայտը, որ Հայաստանում արդարություն փնտրել ԿԸՀ և գտնել, անհնարին է, որ դատարանները չեն գործում, նրանք ուղղակի սպասարկում են գործող իշխանության շահերը: Իսկ ՍԴ-ի հանդեպ անվստահության ապացույցը ցուցադրվեց Ազատության հրապարակում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց ժողովրդին քվեարկել ՍԴ դիմելու կողմ են, թե դեմ են նրանք և գրեթե բոլորը քվեարկեցին ՍԴ դիմելուն դեմ:
Երկրորդ քայլը դա մարդկային և բարոյական է: Երբ Րաֆֆի հովհաննիսյանը հայտարարեց հացադուլի մասին, նրան սկսեցին ծաղրել և թերագնահատել արդյունավետությունը նրա քայլի: Բոլոր հնարավոր տարբերակներով փորձում էին նվաստացնել և բարոյազրկել Րաֆֆի Հովհաննիսյանի անձը, սակայն այդ ամենը հակառակ էֆեկտը տվեց, իսկ ամենամեծ հարվածը իշխանության բարոյականությանը հասցրեց Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը. «գնամ ի՞նչ խոսեմ աշխարհից դառնացած, սոված մարդու հետ»: Հացադուլն էլ կատարեց իր առջև դրած խնդիրը, ցույց տվեց իշխանության իրական բարոյական և մարդկային դեմքը:
Երրորդ քայլը դա դիվանագիտական և երկխոսության փուլն է: Այս փուլում կողմերը ցուցադրելու են իրենց դիվանագիտական հմտությունները, ինտելեկտուալ կարողությունը և դատողության սթափության աստիճանը: Րաֆֆի Հովհաննիսյանը իր երրորդ քայլը արել է, առաջարկելով ներկա ճգնաժամի լուծման երեք տարբերակներ: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ղեկավարի պաշտոնի առաջարկը, դա համարժեք առաջարկ չէ: Դա նույնն է, որ խաղատախտակի այս անկյունում քո թագավորին շախ են տալիս, իսկ դու հակառակորդին շեղելու համար, խաղատախտակի մյուս անկյունում փորձում ես զինվոր զոհել:
Եթե մինչև ապրիլի 9 Րաֆֆի Հովհաննիսյանը չստանա իր երրորդ քայլի պատասխանը, ապա նրան մնում է խաղից դուրս հայտարարել «սևերի թագավորին»: Որովհետև նա այդպես ել լուծում ստացած չի լինի և սպառած կլինի խնդրի լուծման իրավական, բարոյական ու դիվանագիտական տարբերակները:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ArmanMushegyan/posts/475136462557714
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել