Թել Ավիվի համալսարանի գիտնականները մուլտիսպեկտրալ հետազոտության օգնությամբ կարողացել են կարդալ կավե սալիկի վրա արված գրությունը: Մ.թ.ա 600թ. թվագրված գտածոն հայտնաբերվել է հրեական Արադ ամրոցում և արդեն 50 տարի է պահվում է Երուսաղեմի թանգարանում: Հետազոտությունը հրապարակվել է PLoS ONE-ում:
Կավե սալիկները հնում օգտագործվում էին հաշվարկների, գրառումների կամ նամակների համար: Վատ պահպանված բեկորը հարյուրավոր այլ բեկորների հետ հայտնաբերվել էր 60-ականներին Արադ ամրոցում՝ ժամանակակից Իսրայելի կենտրոնում: Ամրոցն ու սրբավայրը դասվում են Դավիթ և Սողոմոն արքաների դարաշրջանին և ավիրվել են 597-577թթ, երբ երկիրը գրավեցին բաբելոնացիները:
«Արադը միշտ առաջնագծի ամրոցը է եղել, որտեղ 20-30 զինվորական է բնակվել»,-պատմում է հոդվածի հեղինակներից մեկը՝ Անաթ Մենդել-Գեբերովիչը:
Կավե սալիկների բեկորների վրայի գրառումները ռազմական նամակագրություն են պարունակել: Կավե բեկորի մի երեսին գրառում է ոմն Հանանյահուից, որը հավանաբար Բեեր-Էշիվ ամրոցից էր, նա խնդրում է Էլյաշիվին արծաթ ուղարկել: Հակառակ երեսը գիտնականները դատարակ էին համարում, քանի ոև թանաքի հետքեր չէին հայտնաբերվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։