Կապանի Դինո ընկերությունը դատի է տվել ոմն Եղյայի, որը ինքն իրեն բնապահպան ու լուսանկարիչ/չգիտեմ ինչ է նկարում և որտեղ/ է կարգել և որը որոշ ժամանակ Հայստանում ապրելուց հետո որոշել էր գնալ ԱՄՆ-ը սփյուռքի նեկարայացուցիչների հետ հանդիպումների և այնտեղ <խաբար> տանել, թե ինչ է կատարվում Հայաստանում: Այս նոր ժանրը չեմ կարող բնորոշել, քանի որ հայտնի չէ ֆինասավորման աղբյուրը: Եվ որպեսզի տպավորիչ լինի մարդկանց առաջ ելույթը` ոչ ավել ոչ պակաս ասել է, որ Կապանում Դինո ընկերությունում աշխատակիցներին աշխատեցնելու համար էլեկտրոշոկ է կիրառվում...ու երևի հաշվետվություն տալու մղումով` այդ հանդիպման տեսագրությունը տեղադրել է Յութուբում: Ընկերությունը պահանջել է հերրքել հայտարարությունը, ինչը մերժելուց հետո դիմել է դատարան` պահանջելով ներեղություն խնդրել ու վճարել մեկ դրամ: Հիմա այս իրողության երկու դրսևորումների մասին` մայրաքաղաքում և Կապանում: 1.Մայրաքաղաքում ապրող մի խումբ` մոտ 30 հոգի, աղմուկ աղաղակով ընկեության դեմ արշավ են սկսել ու ինչ ասես ասում են, բայց չեն հերքում ասվածը...միտինգի ակնակլիքով էլ կազմակերպվածը, ի վերջո դարձավ նույն մարդկանց հավաք և դա արվեց դատարանի վրա հանրային ճնշման համար, այն դեպքում, որ նույն մարդիկ տարբեր առիթներով խոսել են դատարանների վրա ճնշումների անթույլատրելիության մասին: Հասկանալով, որ մի քանի հոգու այս ու այն կողմ գնալը ցանկալի արդյունք չի տալու, երեկ դիմեցին հարցը քաղաքակացնելու քայլին ու միացան Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: Վերջինս էլ առանց խնդրին ծանաոթանալու հայատարարեց թե աջակցում է <բնապահպաններին>: 2.Այս ամենին անմասն մնաց իբր բնապահպան կոչված մարդկանց հոգածության թիրախը կապանցի հանքափորը...ավելին`պարզված պաստառներում գրվել էր, որ Դինոն ստրկատիրական ընկերություն է...Հիմա հարց` այդ դեպքում ով է ստրուկը? Ու եթե կապանցի հանքափորը դիմի դատարան իր արժանապատվությունը պահելու համար ստացվելու է, որ գործատուի պատվերն է կատարել? Մի բանում վստահ եմ` Կապանում չի կարող լինել ընկերություն, որը կապանցու արժանապատվության հաշվին կարող է աշխատատել և ստրուկը նա է, ով կապանցուն կանվանարկի...Հ.Գ. Րաֆֆի Հովհաննիսյանը երկուշաբթի գալու է <հաղթական Կապան>... բա ,լավ մեկը չկա ասի, որ ասում ես հաղթական,ոնց եղավ? որ միանում ես մարդանց ովքեր քեզ հաղթանակ բերողներին ասում են ստրուկ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել