«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու ելույթում ես, ճիշտն ասած, ոչ առանձնապես սուր քննադատություն տեսա, ոչ արտառոց Ձևակերպումներ, ոչ էլ, առավել ևս, Հայաստանի ինք­նիշխանության հանդեպ նկրտումներ: Այսինչ հարցում լավ է, այնինչ հարցում վատ է, այստեղ առաջընթաց կա, այնտեղ չկա: Նման ելույթներ առաջներում նույնպես ունեցել են թե Սվիտալսկին, թե արևմտյան այլ դիվանագետներ:
 
Չեմ կարծում, որ նա դուրս է եկել իր դիվանա­գիտական գործառույթներից: Բայց, եթե նման բան կա, ապա մենք ունենք ԱԳՆ, որը պետք է խստորեն հետևի դեսպանների վարքագծին և սխալ թույլ տված դիվանագետին կանչի նախա­րարություն ու մատնանշի այդ սխալը: Եթե նման բան չկա, ապա «ներքին գործերին խառնվելու» մասին հայտարարություններին թույլ տվեք չհա­վատալ:
 
Վերցնենք այսպիսի մի դեպք: Ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի անդամ Արայիկ Գևորգյանը հայհոյանքներով և սպառնա­լիքներով հարձակվել է «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի վրա, իսկ ոստիկանությունը հրաժարվեց քրեական գործ հարուցել՝ հայտարարելով, որ այստեղ հանցակազմ չկա: Ենթադրենք, որևէ դիվանագետ ինչ-որ մի սեմինարի ժամանակ արձանագրում է այդ փաստը: Արդյո՞ք դա կհա­մարվի ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանու­թյան հանդեպ: Կարծում եմ՝ ոչ: Դա պարզապես ազդանշան է՝ ուղղված ընտրական հանձնաժողո­վին և ոստիկանությանը: Կուզեն՝ ուշադրություն կդարձնեն, չեն ուզի՝ իրենց կպահեն «սուվերեն»՝ օրենքից և բարոյականությունից:
Քաղաքական գործիչները, պաշտոնյաները, ինձ թվում է, հակառակը՝ պետք է շարունակեն աշխա­տել, մասնավորապես, Եվրամիության հետ, դա, բացի օգուտից, ոչ մի այլ հետևանք չի բերի: Օրինակ՝ ընտրական տեղամասերում լուրջ խախ­տումների էական նվազումն այս օգուտներից մեկն է: Ի՞նչ պետք է անել նվազեցնելու համար վար­չական ճնշումն ու ընտրակաշառքը՝ դա զուտ քա­ղաքական խնդիր է: Սվիտալսկին ճի՞շտ է վար­վել, որ մատնանշել է այդ խնդիրը: Վստահ եմ, որ՝ այո, և այստեղ ոչ մի նեղվելու բան չկա:
 
Այնպես որ, կառաջարկեի իշխանության ներ­կայացուցիչներին չշարունակել «աբիժնիկական» հայտարարությունները և, ինչպես ասում են, խո­սակցությունը տեղափոխել կառուցողական դաշտ: Ո՞րն է այդ դաշտը: Իհարկե, երկխոսությունը՝ ոչ այնքան դեսպանների, որքան սեփական հասա­րակության հետ:
 
Իսկ դեսպանները... Նրանք արտահայտում են իրենց երկրների, իրենց կառույցների արժեքային համակարգը»:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել