-Հաստա՛տ իմացեք, որ հարուստը շատ դժվար պիտի մտնի երկնքի արքայություն։ Ավելին եմ ասում ձեզ. պարանը շատ ավելի հեշտ կմտնի ասեղի ծակից, քան հարուստը՝ Աստծու արքայություն։
Երբ աշակերտներն այս լսեցին, շատ զարմացան և հարցրին.
- Ուրեմն ո՞վ կարող է փրկվել։
Հիսուսը նայեց նրանց և ասաց.
-Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամեն ինչ կարելի է։
Այն ժամանակ Պետրոսն ասաց.
- Ահավասիկ մենք թողեցինք մեր ամբողջ ունեցվածքը և եկանք քո հետևից. մենք ի՞նչ կլինենք։
Հիսուսը պատասխանեց.
- Երկրորդ գալստյան, երբ Մարդու Որդին բազմի իր փառքի աթոռին, դուք էլ, որ հետևեցիք ինձ, պիտի բազմեք տասներկու գահերի վրա՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին։ Եվ ով որ թողել է տուն, եղբայրներ, քույրեր, հայր ու մայր,
կին ու զավակներ և ագարակներ՝ ինձ համար, հարյուրապատիկը պիտի ստանա և հավիտենական կյանքը ժառանգի։
(Մատթեոսի ավետարան 19:23-29)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1747715391922232?notif_t=close_friend_activity¬if_id=1497593327612856
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել