Բացարձակ իշխանություն գոյություն չունի, ամենաավտորիտար ռեժիմում էլ կան հակադրվողներ։ Այլ հարց է՝ հակադրվողներն ինչպես են պայքարում, սովորաբար այդ մարդկանց անվանում են ընդդիմություն։
Հյուսիսային Կորեայում ընդդիմությունը պայքարում է Հարավային Կորեայից, Սովետական Միությունում ընդդիմությունը նկուղներում էր, մեզ մոտ նրանք պառլամենտում են։
Առողջ հասարակությունը միշտ էլ քննադատաբար է մոտենում իշխանությանը, և այդ քննադատությունը պետք է տեղ հասցնի ընդդիմությունը, բայց մեզ մոտ մի քիչ խառն ենք, ընդդիմությունը հիմնականում բարձրացնում է իր հետ պատահած խնդիրները, իսկ ժողովուրդը չի հասցնում իր խնդիրն ընդդիմադիրին։
Հասարակությունն ընտրում է մարդկանց, ովքեր պետք է բարձրաձայնեն իրենց հարցերը, բայց արի ու տես, որ մեր ժողովուրդն ընտրողի կարգավիճակ է ստանում ընտրություններից 2 ամիս առաջ, այն էլ՝ անգիտակցաբար։
Մարդիկ, եթե որպես ընտրող իրենց զգան 5 տարի անընդմեջ, այդ ընթացքում կպահանջեն ու կպայքարեն, բայց մերոնք իրենց համարում են ընտրվածի ախպեր, քույր, բարեկամ, ծանոթ կամ ծանոթի ծանոթ ու իրենց հարցերը լոկալիզացնում են, իսկ պառլամենտարիները սկսում են շոուները։