1. Երբ խոսում ես, խոսքերդ պետք է ավելի արժեքավոր լինեն, քան լռությունը:

  2. Ոչխարների խումբը, որին առաջնորդում է առյուծը, կհաղթի առյուծների խմբին, որին առաջնորդում է ոչխարը:

  3. Սխալները հերքելը կրկնակի սխալ է:

  4. Խելացին կհասկանա, եթե աչքով տաս, հիմարը` եթե հրես:

  5. Իմաստուն կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ ասում է ամուսնուն և հանում է աղն այն ամենից, ինչ նրան ասում է ամուսինը:

  6. Քամիները նավերի ուզած ուղղությամբ չեն փչում:

  7. Նա, ով փնտրում է անթերի ընկերոջ, ընդմիշտ միայնակ կմնա:

  8. Եթե քո հոգում դեռ մնացել է գոնե մեկ ծաղկած ճյուղ, նրա վրա անպայման կնստի մի երգող թռչուն:

  9. Հպարտությունը հաղթահարելով մարդը դառնում է հաճելի, զայրույթը հաղթահարելով՝ երջանիկ, կիրքը հաղթահարելով՝ հաջողակ, իսկ ժլատությունը հաղթահարելով՝ երջանիկ մարդ:

  10. Լավագույն ղեկավարը նա է, ով կարողանում է ինքն իրեն ղեկավարել:

  11. Եթե վախենում ես, մի՛ ասա, եթե ասել ես, մի՛ վախեցիր:

  12. Մի բացիր այն դուռը, որն ի վիճակի չես փակելու:

  13. Այն տղամարդիկ, ովքեր չեն ներում կանանց փոքրիկ թերությունները, երբեք չեն վայելի նրանց գերագույն արժանիքները:

  14. Եթե գաղտնիքդ վստահում ես քամուն, մի նեղացիր, եթե նա այն պատմի ծառերին:

  15. Դուք շարունակելու եք ներել նրան, ում սիրում եք այնքան ժամանակ, միչև չսկսեք ատել նրան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել