Ուղղակի ես չեմ կարող պատկերացնել, թե մարդկանց չարությունը, ատելությունն ու մաղձը մինչև ուր կարող են հասնել: Խոսքի ազատություն եք պահանջում, բայց ինքներդ սահմանափակում եք ուրիշների ազատությունը: Ժողովրդավարությունն եք գովաբանում, քաղաքական բազմակարծություն, բայց էդ կարծիք արտահայտողի հետ եթե ինչ-որ մի տեղ համաձայն չլինեք, ամենավերջին բառերով ձեզ կարող եք թույլ տալ վիրավորել, պատեհ-անպատեհ առիթի կպնել: Խոսքս վերաբերում է մեդիաներում տեղ գտած գրառումների տակ անմակարդակ քոմմենթներ թողնողներին: Յուրաքանչյյուր հոդվածի, գրառման տակ դուք կարող եք տեսնել մի դուրսպրծուկի, մի ճիվաղի մեկնաբանություն, որը, իրենից բան չներակայացնելով, կարող է իրեն թույլ տալ մարդկանց վիրավորել: Իմ գրառումներից մեկի տակ մի հատ անմակարդակ գրել էր, պռիտոմ աղջիկ. «Էս ո՞վ ա էս լակոտը»: Իմ դաստիարակությունն ու մակարդակը հաշվի առնելով՝ չուզեցա իջնեմ իրա մակարդակին ու աղջկա հետ քյալլա տամ: Տո ասա՝ դու ո՞վ ես, այ անդաստիարակ: Որ դաստիարակություն ստացած լիներ, որ գլխիդ հեր ու մեր կամ նորմալ ախպեր ունենայիր, էդքան սանձարձակ չէիր լինի: Եթե իմ հետ համաձայն չես, իմ կարծիքը չես կիսում, կարող ես ընդհանրապես մեկնաբանություններ չանել կամ քաղաքակիրթ ձևով ինձ հակառակն ապացուցել՝ պահպանելով աղջկան վայել նորմերն ու կանոնները:
Եվ առհասարակ խոսքը իմ մասին չէ միայն: Համոզված եմ՝ բոլորդ էլ նման դեպքերի, միջադեպերի հանդիպել եք, ականատես եք եղել, և ձեզ էլ դուր չի եկել այն ամենը, ինչ ասում եմ: Ես կարող էի ընդհանրապես էս մասին չգրել, ուղղակի վատ եմ զգում, որ տարրական հարգանք չկա, իրար նկատմամբ բարյացակամություն չկա: Էն խեղճ բլոգերներն ու մոդերատորներն էլ են կրակը ընկել: Քանի-քանի անգամ են զգուշացնում՝ հարգելիներս, զերծ մնացեք վիրավորանքներից, անբարո խոսքերից, օգուտ չկա: Ուղղակի կոչ եմ անում. մի փոքր զսպվածություն ունեցեք, չափավորություն, հարգանք դիմացինի ու իր անձնական կարծիքի նկատմամբ: Ես գիտեմ, որ էս գրառման տակ էլ անմակարդակները էլի իրենց պատկերն են ցույց տալու, բայց ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Ամեն մարդ իր պատկերն է ցույց տալիս, իր դաստիարակության չափը, կամ էլ ամենաթողության ու անպատժելիության քողի տակ իրենց դնում են երազած աղջկա կամ տղու տեղը: Համենայնդեպս, ով ինձ հետ համաձայն է, թող լայք տա ու տարածի, որ բոլորը հասկանան, որ մեր ազգին վայել չէ, մեզ հարիր չէ: Կարող եք վիրավորել՝ թշնամուն վիրավորեք, բայց ոչ մեկս մյուսիս, դրա փոխարեն իրար ջերմ խոսքեր գրեք, լավը կամեցեք: Իսկ ով համաձայն չի,բան չունեմ ասելու: Ինչ ուզում եք արեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել