Սոցցանցում երբեմն հանդիպում ենք գրառումների, որոնցով ՊՊԾ գնդի վրա զինված հարձակումը որակում են որպես հերոսություն, իսկ անձանց` հերոսներ: Մի մոռացեք, որ ՊՊԾ գունդը պետական կառույց է, այնտեղ ծառայողը՝ պետական ծառայող: Ռամիլ Սաֆարովին քարկոծում ենք նրա համար, որ քնած հային հարվածեց կացնով: Այսինքն` այն վայրում, որ թշնամու տարածքում չէին ու հարվածը սպասելի չէր. այն դավադիր էր:
ՊՊԾ-ի վրա գրոհը նույպես սպասելի չէր, այն էլ երկրի ներսում ու հայի կողմից: Հայի կողմից հային սպանելը նույնպես սպասելի չէր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել