Panarmenian.net-ը գրում է.
Իվան Դորնը հայտնի ուկրաինացի երգիչ է, դիջեյ և հեռուստահաղորդավար, «Նորմալների զույգը» («Пара нормальных») խմբի նախկին անդամ: 2010-ին Դորնը մենակատարի կարիերա սկսեց՝ սեփական երգերը թողարկելով, այդ թվում «Ստիցամենը», «Բիգուդին», «Հյուսիսափայլը», «Առավել ևս» և այլ: ԱՄՆ-ում 3 ամիս աշխատելուց հետո, 2017-ի ապրիլին Դորնը թողարկեց իր առաջին անգլալեզու OTD (Open the Dorn) ալբոմը:

Դորնը ծնվել է Չելյաբինսկում, իսկ 2 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Ուկրաինա: Հիշելով Իվանի ծագման մասին, ընկերները հաճախ են նրան Իվան Դուլին անվանում՝ հումորային «Մեր Russia»-ի հերոսի անունով:

28-ամյա ուկրաինացի երգիչը հունիսի 3-ին համերգ տվեց Երևանում, որն անցավ #Randorn խորագրով: PanARMENIAN.Net ը հանդիպել էր Դորնին և զրուցել նրա հետ տարբեր թեմաներով՝ մանկությունից մինչև ապագայի ծրագրեր ու հայկական երաժշտություն, իսկ PAN Photo-ն լուսանկարել նրան:

Հայաստանի և հայերի մասին

Գիտեմ, որ հայերը հզոր սփյուռք ունեն: Հայաստանը կարծես աշխարհով մեկ հայերին տարածող գրասենյակ լինի: Գիտեմ, որ հայերը շատ ջերմ, անկեղծ մարդիկ են, շատ համեղ են պատրաստում: Հայերը դուդուկ ունեն, Տիգրան Համասյան, Համայակ Հակոբյան, Արամ Խաչատրյան, Սերժ Սարգսյան, այստեղ է առաջին անգամ պետականորեն ընդունվել քրիստոնեությունը, Երևանը 2800 տարեկան է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել