«Վեցերորդ գումարման Ազգային ժողո­վը նոր է մտել իր «դերի» մեջ, բայց կառա­վարության նախաձեռնությամբ հիմնակա­նում արտահերթ ռեժիմով տեղի ունեցած նիստերը թույլ են տալիս որոշակի հետևություններ անել նոր խորհրդարանի որա­կի, իշխանություն-ընդդիմություն հարաբե­րությունների, ընդդիմության վարքագծի վերաբերյալ: Մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը՝ հույս հայտնելով, որ հայրենի օրենս­դիրները կկարողանան իրականացնել խորհրդարանական նոր մշակույթին միս ու արյուն տվողի իրենց առաքելությունը:
 
-Նախ՝ ինձ հաճելիորեն զարմացրեց, որ ընդդիմությունը, եթե կարողանում է «անց­կացնել» իր առաջարկները՝ թեկուզ մաս­նակիորեն, և քվեարկության դրվող նա­խագիծը 80-90 տոկոսով բավարարում է իրենց, կողմ է քվեարկում այդ փաստաթղ­թին:
 
Ինչու եմ սա կարևորում, որովհետև նախորդ գումարման խորհրդարաններում հաճախ ընդդիմության առաջարկների զգալի մասն ընդունվել է քաղաքական մե­ծամասնության կողմից, բայց իրենք էլի դեմ են քվեարկել, այսինքն՝ չեն պաշտպանել իրենց իսկ առաջարկած փոփոխու­թյունները, որոնք գրեթե ամբողջությամբ ընդունվել են: Այս խորհրդարանում ընդդի­մությունը կարծես ուզում է նոր մոտեցում ցուցաբերել, եթե մեր առաջարկներն ընդունվում են, պատրաստ ենք կողմ քվեար­կել կառավարության նախաձեռնությանը:
 
Ինչո՞ւ է այդպես: Իհարկե ընդդիմու­թյունը պետք է ունենա իր պատկերացում­ները տարբեր խնդիրների վերաբերյալ, որոնք տարբերվում են իշխանության մոտեցումներից, չպետք է գովի իշխանությա­նը, այլապես անհասկանալի է՝ ինչու է ընդ­դիմություն: Բայց ընդդիմադիր ուժերը նա­և պետք է հասկանան՝ ամեն ինչին դեմ քվեարկելով, որևէ համագործակցության չգնալով իշխանական ուժերի հետ, որևէ կառուցողական դերակատարություն չու­նենալով որոշումների ընդունման գործըն­թացում՝ մղվում են լուսանցք: Իսկ թե ինչ է լինում լուսանցք մղված քաղաքական ու­ժերի հետ՝ ականատես եղանք ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել