Կալիֆոռնիայի շների կացարան բերեցին և թողեցին Էլեկտրա անունով 4 տարեկան էգ պիտբուլին: Տեսանյութում երևում է այն պահը, երբ շունը հասկանում է, որ տերերն այլևս իր հետևից չեն գալու: Ամեն բան հասկացող կենդանին մե՛կ վանդակին է նայում, մե՛կ հատակին և ասես ի զորու չէ մինչև վերջ հավատալ այդպիսի դավաճանությանը:
Բարեբախտաբար, Էլեկտրան դրանից կարճ ժամանակ անց նոր տերեր գտավ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել