2017-ին միանգամից սկսված ամառն օձերի ակտիվացման պատճառ է դարձել, որի հետևանքով գրեթե կրկնակի ավելացել են նաև խայթոցների դեպքերը։ Ապրիլի 18-ից սկսած Հայաստանում գրանցվել է օձերի խայթոցի 42 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25-ի փոխարեն, հայտնել էհանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։
Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չեն գրանցվել։ Թունաբանը զգուշացնում է հատկապես բնության գրկում զգույշ լինել ու հեռու մնալ օձերից։
«Հիմա շատերը գնում են քաղաքից դուրս՝ էքսկուրսիաների։ Միշտ պետք է լինել զգույշ, երբեք չփորձել բռնել օձին։ Օձը երբեք առաջինը չի հարձակվում, դա նրա բնազդն է։ Հարձակվելուց առաջ օձը միշտ ֆշշացնում է, զգուշացնող ազդանշան է տալիս։ Եթե կանգնեք անշարժ կամ շրջանցեք, նա երբեք առաջինը չի հարձակվի»,– զգուշացնում է մասնագետը, գրում է Sputnik Արմենիան:
Իսկ եթե օձն, այդուամենայնիվ խայթել է, Միքայել Գաբրիելյանը խորհուրդ է տալիս չխառնվել և ցույց տալ անհրաժեշտ առաջին օգնությունը։
«Առաջին րոպեներին ցանկալի է թույնն արտածծել վերքից և թքել։ Եթե չկա փչացած ատամ կամ արնահոսող վերք բերանի խոռոչում, ստամոքսում կամ տասներկումատնյա աղիքում, թույնը երբեք չի ներթափանցի»,– ասել է թունաբանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: